Հունիսի 1-ին խորհրդարանի արտահերթ նիստն սկսեց քվեարկություններով: Ազգային ժողովն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրակարգային հարցերը, այնուհետեւ անցավ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցին:ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջադրեց ԱԺ եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի թեկնածությունը: «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանն առաջարկեց Գալուստ Սահակյանի թեկնածութ յունը, նա հրաժարվեց առաջադրվել:
Որպես ԱԺ նախագահի թեկնածու ելույթ ունենալով` Տիգրան Թորոսյանը նախընտրեց խոսել ծրագրերի մասին: Վերջին յոթ տարիների ընթացքում նա զբաղեցրել է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը, եւ այդ տարիները գնահատում է որպես պատվաբեր եւ պատասխանատու: Նա գտնում է, որերկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար խորհրդարանը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, ունի ամենամեծ պատասխանատվությունը:Հետեւաբար հարցին, թե արժե՞ մեկ տարվա համար առաջադրվել, նա պատասխանում է. «Արժե»: Երկրի առջեւ ծառացած խնդիրները նադասակարգեց երեք հիմնական խմբերում: Տիգրան Թորոսյանն անհրաժեշտ է համարում նախ սահմանադրական փոփոխությունները լիարժեքորեն ներդնել օրենսդրության մեջ` ասելով, որ ոչ միայն պետք է լավ Սահմանադրություն ունենալ, այլ ապահովել մեր կյանքի սահմանադրականությունը: Սաբացառիկ նշանակություն ունի հատկապես 2007 թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունների շեմին, երբ քաղաքական առումով լարված ժամանակաշրջան է սպասվում, գնահատում էԱԺ նախագահի թեկնածուն: Նա կարծում է, որ այդ կարեւոր խնդիրներին պարտավոր են անդրադառնալ ոչ միայն ընտրական շրջանից հետո եւ կորցնել երկու տարի, այլայն ժամանակահատվածը, որի համար ընտրվել են,արդունավետ օգտագործել: Երկրորդ խնդիրը,որ առանձնացրեց Տիգրան Թորոսյանը,առաջիկա ընտրություններին է վերաբերում: Միջազգային հանրությունը հարց է հնչեցնում` արդյո՞ք Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդը կարող է միջազգային բոլոր չափանիշներին համապատաասխանող ընտրություն անցկացնել: Պրն. Թորոսյանը ցավալի եւ վիրավորական է համարում անգամ նման հարցադրումը, եւ ոչ հաստատագրումը: Նրա խոսքերով, Հայաստանըպարտավոր էանցկացնել միջազգային բոլոր չափանիշները բավարարող ընտրություններ:Եւ սա պիտի լինի ոչ միայն գեղեցիկ արտահայտություն, այլ պիտի ամրապնդվի առաջիկա ամիսներին խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի աշխատանքի արդյունքով: «Մենք այլընտրանք չունենք եւ պետք է որակապես փոխենք մեր երկրի ընթացքն ու կյանքը»,- ասում է Տիգրան Թորոսյանը: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը նա համարում է գործի մի փոքր մասը եւանցնումէ երրորդ խնդրին` անհրաժեշտ քաղաքական մ թոլորտի ստեղծմանը` եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս:Տիգրան Թորոսյանի գնահատմամբ` այստեղ կան լուրջ խնդիրներ, եւ անելիքներ ունեն բոլորը` իշխանության եւ ընդդիմության ներկացուցիչները, որ պարտավոր են բեկում մտցնել խորհրդարանի կյանքում,դա չի նշանակում սուր բանավեճեր չունենալ. խորհրդարանը կարեւորագույն քաղաքական ասպարեզ է, եւ այստեղ պիտի բախվեն մոտեցումները, գաղափարները, սկզբունքները: Միաժամանակ նա համոզված է, որ կա բանավեճերի մշակույթը վերանայելու անհրաժեշտություն: ԱԺ փոխնախագահը նշում է, սակայն, որ ինքը լավատես է եւ հավատում է, որ կարող են համատեղ աշխատանքովեւ կարճ ժամանակում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որըերկրին ու ժողովրդին կտա այն անհրաժեշտ հույսը, այն անհրաժեշտ բարությունը, որըկյանքում շատ հաճախ է զգացվում: Տիգրան Թորոսյանը ելույթում անդրադարձավ նաեւ բազմակուսակցական քաղաքական համակարգի ապագային:Նրա գնահատմամբ` մոտեցել ենք մի ջրբաժանի, որից այն կողմ կան լուրջ մարտահրավերներ:Բազմակուսակցական համակարգը Հայաստանում կարող է թե լիարժեքորեն կայանալ, թե լիովին փլուզվել: Այս հարցում պատասխանատվությունը, ըստ Տիգրան Թորոսյանի, առաջին հերթին կրում են խորհրդարանի քաղաքական ուժերը: Մարտահրավերները ընդհանուր են թե խորհրդարանական մեծամասնության, թե ընդդիմության, թե երկրիհամար` ասում է պրն. Թորոսյանը եւ հավելում, որ բազմակուսակցական համակարգն է, որ պետք է նշի եւ իրականացնի երկրի ապագային վերաբերող ծրագրերը: Եւ խորհրդարանում է, որ պիտի կայացվեն երկրի համար կարեւորագույնքաղաքական որոշումները: Նա վստահ է, որ բազմակուսակցական համակարգը եւ ժողովրդավարությունը մեր երկրում այլընտրանք չունեն:
Արդյո՞ք նման կարճ ժամանակահատվածում կարելի է լուծել նման բարդ հիմնախնդիրներ: Այս առիթով նա վստահություն հայտնեց որ միասին աշխատելու դեպքում հնարավոր կլինի ստեղծել այն կարեւոր հիմքերը, որոնց վրա հետագայում կկառուցվի մնացածը: Այս հիմնախնդիրները նորչեն, այս ուղղությամբ աշխատանքներարվել են, եւ պետք է դրանքշարունակվեն, գտնում է ԱԺ փոխխոսնակը: ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ երեքամյա աշխատանքը նա որակեց արդյունավետ ուհամերաշխ` ասելով, որ հաջողվել է միասին շատուշատ խնդիրներ լուծել: Տիգրան Թորոսյանը նշեց, որ չի ցանկանում իր ներկայացրած հարցադրումները դիտարկվեն որպեսերեք տարիներին կատարված աշխատանքին հակադրում:
ԱԺ նախագահի թեկնածուին պատգամավորները հարցեր ուղղեցին: Շավարշ Քոչարյանը հետաքրքրվեց իրենց հեղինակած` ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը եվրոպական փորձաքննուրթյան ուղարկելու հնարավորությամբ: Տիգրան Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելայն պաշտոնապես գնահատման ներկայացնելու հարցում` ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար: Պրն. Թորոսյանը կարծում է, որ չպետք է խուսափել այլընտրանքային նախագծից: Հմայակ Հովհաննիասյանի հարցը վերաբերում էր կառավարությանը հակակշռելու` խորհրդարանի գործառույթին: Պատգամավորի գնահատականով` խորհրդարանը դարձել է գործադիրի կցորդը: Տիգրան Թորոսյանը համաձայն չէ այս գնահատականին եւ գտնում է, որ խորհրդարանի գործառույթները պետք է դիտարկել ամբողջության մեջ: Խորհրդարանը չի կարող զերծ լինել թերություններից ու սխալներից, քանի դեռ լիարժեք կայացած չէ բազմակուսակցական համակարգը, ասում է ԱԺ փոխխոսնակը: Այդ համակարգի կայունացման ճանապարհիննա խոչընդոտ է համարում1995 թ. ընդունված Սահմանադրությունը: Տիգրան Թորոսյանը կարեւոր է համարում, որ արդեն այսօր դրվենվաղվա սխալները շտկելու հիմքերը: Գագիկ Ավետյանը, մեջբերելով այն կանխատեսումը, թե 2015 թ. Հայաստանում կմնա միայն 500 հազար մարդ, ներկայացրեց իր մտահոգությունը գործազուրկների եւ աշխատողների թվաքանակի հարաբերակցության վերաբերյալ:Տիգրան Թորոսյանը կարծում է, որ ներկայացված թվերը ոչ թե կանխատեսում, այլ գուշակություն են, եւ որ Հայաստանում ժողովուրդն արդեն իսկ տեսել է հնարավոր բոլոր դժվարությունները: Նա համոզված է, որ հայերը, առանց ծայրահեղ պատճառների, երկիրը չեն լքի: Արամ Սարգսյանին անհանգստացրել էր այն փաստը, որ գործադիր եւ օրենսդիր իշխանություննե րը, Տիգրան Թորոսյանի ընտրվելու պարագայում, կլինեն մեկ կուսակցության ձեռքում: Շարունակելու՞ է պրն. Թորոսյանը կարծր վերաբերմունք ցուցաբերել այս կամ այն հարցի վերաբերյալ, հարցնում է պատգամավորը: Տիգրան Թորոսյանը եւս մեկ անգամ հաստատեց պատասխանատվությունից չխուսափելու ՀՀԿ վարքագիծը` ասելով, որ առողջ եւ առարկայական քննադատությունը միշտ օգտակար է:Մինչ այսօր էլ նա հաճախ է կառավարության հասցեին` տարբեր թերությունների համար քննադատություն հնչեցրել:Արշակ Սադոյանը փորձեց ճշտել ԱԺ նախագահի թեկնածուի տեսակետը երկիրը նպատակային ծրագրերով ղեկավարելու իր առաջարկի մասին:Պրն. Թորոսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ու օրենքները լիարժեք են երկիրը կառավարելու համար, եւ առաջարկվող մոդելը արդյունավետ չէ: Ընտրությունների ժամանակ նաեւ էլեկտրոնային քվեարկության մեխանիզմ ներդնելու` պատգամավորի հարցին ի պատասխան նա նկատեց, որ առանց այդ համակարգը կիրառելու էլ շատ երկրների հաջողվում է անցկացնել ազատ ընտրություններ. դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք:
Տիգրան Թորոսյանի թեկնածության վերաբերյալ տեսակետներ հայտնեցին խորհրդարանական խմբակցությունները եւ խումբը:
ՄԱԿ խմբակցությունըքվեարկելու է առաջադրված թեկնածուի օգտին: Գրիգոր Ղոնջեյանը նշեց, որ խմբակցությունըՏիգրան Թորոսյանին, որպես քաղաքական գործչի եւ մարդու, բարձր է գնահատում: Խմբակցությունը եւս, ինչպես Տիգրան Թորոսյանը, Ազգային ժողովի առաջնային խնդիրն է համարում օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրությանը: Խմբակցությունը համոզված է, որ պրն. Թորոսյանը գիտակցում էիր պատասխանատվության մեծացումը:
«Ազգային միաբանություն» խմբակցությանղեկավարԱրտաշես Գեղամյանը տեղեկացրեց իրենցնախնական դիրքորոշման մասին` իրենք չպետք է այս ընտրությունն երին, ինչպես եւ 2003-ին, մասնակցեին: Սակայն միջազգային հեղինակավոր եւ հայկական կազմակերպությունների սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքերը ստիպել են վերանայել դիրքորոշումը: Նրա տվյալներով, հանրապետության 1200 հարցված բնակիչների55 տոկոսը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում եւ իրենց ծանր վիճակը չի փոխվել: Հարցվածները 67 տոկոսը չի վստահում խորհրդարանին, 64 տոկոսը` կառավարությանը: Խնդիրների մասին պետք է հստակ խոսել եւ սեփական պատասխանատվության չափը գիտակցել, ասում է «ԱՄ» ղեկավարը: Արտաշես Գեղամյանի գնահատմամբ, խորհրդարանի այս կազմով հնարավոր չէ լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները. այլ կլիներ պատկերը, եթե բոլոր պատգամավորները համաձայնեին դադարեցնել պատգամավորական լիազորությունները:
«Օրինաց երկի ր» խմբակցության տեսակետըներկայացրեց Արթուր Բաղդասարյանը:Նակարծում է, որ պետք է վեր կանգնել նեղ շահերից եւ ընտրել ԱԺ նախագահ: ԱԺ նախագահ չընտրելով եւ խորհրդարանի բնականոն գործունեությունը խաթարելով` կվնասվի նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությունը, ասում է ՕԵԿ նախագահը: Հատկապես, որ առաջիկայում խորհրդարանում նախատեսվում են կարեւոր միջազգային միջոցառումներ: Խմբակցությունը պաշտպանում է Տիգրան Թորոսյանի թեկնածութունը: Նա, ըստ ԱԺ նախկին նախագահի, խորհրդարանի փոքրաթիվ պրոֆեսիոնալներից է եւ իր մարդկային ու մասնագիտական որակներով կարող է ղեկավարել խորհրդարանը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը մնացած թափուր տեղերը զբաղեցնելու համար նախատեսվող ընտրություններին չի մասնակց ելու:
«Գործարար» պատգամավորականխմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանն իր ելույթում նկատեց, որ Տիգրան Թորոսյանը տիրապետում է ինչպես խորհրդարանական աշխատանքի, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության բոլոր նրբերանգներին: Խմբում կարծում են, որառաջադրված թեկնածուն հաջողությամբ կկատարի ԱԺ նախագահի լիազորությունները եւ քվեարկելու են նրա օգտին:
ՀՅԴխմբակցո ւթյունը, ինչպես ներկայկացրեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, նույնպես կպաշտպանի Տիգրան Թորոսյանի թեկնածությունը:Խմբավորելով ԱԺ նախագահի լիազորություններն իրականացնելու համար պահանջվող որակները` Վահան Հովհաննիսյանն ընդգծեց կազմակերպչական ունակությունը, օրենսդրական դաշտին քաջածանոթ լինելը, միջազգային ասպարեզը ճանաչելը եւ այնտեղ ճանաչում ունենալը: Սրանք հենց այնգծերն են, որոնք, Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, Տիգրան Թորոսյանն ունի:
ՀՀԿ խմբակցութ յանղեկավար Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնելով աջակցության համար` նշեց, որ Տիգրան Թորոսյանն այն մարդն է, որը կարող է լինել ԱԺ գործունեության երաշխավորը: Խմբակցության ղեկավարը համոզված է, որ նա պետությունն ավելի բարձր է դասում այլ շահերից եւ կողմնակալ վերաբերմունք երբեւէ չի ցուցաբերում:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ընտրության համար տրվածմեկժամյա ընդմիջումից հետո, խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել է 97 պատգամավոր, 97-ից 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նա հրապարակեց, որ 94 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:
Խորհրդարանի նորընտիր նախագահը շնորհակալության հայտնեց ընտրությանն ակտիվ մասնակցության եւ աջակցության համար: Նա նշեց, որ ամեն մի նման քվեարկություն շատ մեծ պարտավորություն է յուրաքանչյուրի համար: Կրկին անգամ անդրադառնալով երկրի առաջ ծառացածխնդիրներին ու մարտահրավերներին` Տիգրան Թորոսյանը վստահություն հայտնեց,որ անգամ ընտրությանը չմասնակցած գործընկերներն են ընդունում դրանց առկայությունը եւ համատեղ աշխատանքի կոչ արեց: Նա նշեց, որիրենք մեծ պարտք ունեն ժողովրդի ու պետության առաջ: ԱԺ նախագահը գտնում է, որ միասին աշխատելու եւ միասնականության պարագայում կարելի է լուծել ցանկացած հարց: Աշխատանքի եւ աջակցության դեպքում անպայման միշտ լուծում է գտնվում եւ չպետք է հուսահատվել: Իր ելույթի վերջում նա նշեց, որ ցանկանում է այս հարցի քննարկումն ավարտեն լավատեսությամբ. լավատեսությամբ, որի հիմքում աշխատանքն է:
Արտահերթ նիստը կշարունակվի հունիսի 2-ին: Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է: