National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.05.2023
Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար. Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
1 / 2

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում:

«Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է:

Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ դառնալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աղբյուր, խախտել երիտասարդների մասնավոր կյանքի գաղտնիությունը, խթանել անօրինական բովանդակության տարածումը, այս հարցերի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի մեզ համար՝ որպես ազգային խորհրդարանների անդամների: Շատ կարեւոր է, որ երիտասարդները լավ տեղեկացված լինեն այս կանոնակարգերի մասին:

Ավելին, թվային էկոհամակարգում, կիբերբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբերագրեսիան հանդիպում են տարատեսակ դրսեւորումներով: Երիտասարդները պետք է պաշտպանված լինեն նման վարքագծից:

Պետությունների, կարգավորող ու կրթական մարմինների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր կառույցների պարտականությունն է ապահովել, որ ապագայում երիտասարդները լավ տեղեկացված լինեն, իսկ մեծահասակները՝ պատասխանատու: Մենք պետք է միասին աշխատենք, որ երաշխավորենք թվային միջավայրի անվտանգությունը ու երիտասարդների համար ապահովենք առողջ զարգացում»,- ասել է Սոնա Ղազարյանը: