National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.05.2023
Ֆիլմարտադրության ոլորտում առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը
1 / 8

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանը:

Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը կարող է մինչեւ 20 տոկոսի չափով վերադարձնել:

Օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ գործող օրենքի որոշ դրույթների իրագործման անհնարինության մասին Ազգային ժողովում հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են ֆիլմարտադրության ոլորտի մասնագետները: Վերջիններս վստահեցրել են նաեւ, որ օրենքի ընդունումը կխթանի ֆիլմարտադրությունը: Սիսակ Գաբրելյանի խոսքով մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ֆիլմարտադրության հետ կապված Հնդկաստանի, նաեւ՝ ԱՄՆ-ի կողմից: Նա տեղեկացրել է, որ Կառավարության մի շարք առաջարկներն արդեն ընդունվել են, իսկ մյուսները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ օրենքով պետական աջակցության մեխանիզմները գործնականում չեն գործում, առաջարկվում են օրենքի կիրառման առավել արդյունավետ մեխանիզմներ: Գլխադասային հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

«Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի միջազգային ձեւաչափի կիրառումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ այս ձեւաչափը պարզեցված է պետական մարմինների գործառույթների մասով: Նա նշել է, որ առարկություններ չկան, ողջունելի փոփոխություն է:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը եւ օրինագծի համահեղինակ Թագուհի Ղազարյանը եւս կարեւորել են նախաձեռնության ընդունումը: Նշվել է, որ նոր դրույթները կխթանեն հայկական ֆիլմարտադրությունը, կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը, ներդրումների աճին, տնտեսական աշխուժացմանը: Թագուհի Ղազարյանը վստահեցրել է, որ ոլորտում ներդրումների վերադարձի գործող խրթին մեխանիզմները դյուրացվում են:


11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am