National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.05.2023
Տեսչական մարմինը կայացվող որոշումների չկատարման փաստն արձանագրելու դեպքում պետք է դիմի լիազորված մարմին. փոփոխություններ «Սնանկության մասին» օրենքում
1 / 4

Առաջարկվում է սահմանել, որ Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում, այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց եւ այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ, Տեսչական մարմինը կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ չկատարման փաստն արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է դիմի լիազորված մարմին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 2-ի նիստում քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Լիազորված մարմինը սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Տեսչական մարմնին պետք է ներկայացնի տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ, խախտումներն իր կողմից վերացնելու հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ դրանց կատարման նախնական ծախսերի հաշվարկի, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ: Լիազորված մարմինը սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ»,- նշել է հիմնական զեկուցող Արմեն Դանիելյանը:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ամրագրել, որ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարելու դեպքում գանձումը պետք է իրականացնել դատական կարգով:

Ամփոփելով՝ զեկուցողը նշել է նաեւ, որ օրենքով սահմանվում է՝ միայն ՀՀ վարչապետի համաձայնության առկայության դեպքում սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտներում վերահսկողություն, ու առաջարկել ամրագրել, որ մորատորիումը չպետք է տարածվի «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում լիազոր մարմնի կողմից կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է՝ օրենքը գործո՞ւմ է սնանկ չճանաչված ընկերությունների վրա, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Ի պատասխան՝ Արմեն Դանիելյանը տեղեկացրել է, որ որեւէ սահմանափակում չկա, եթե, ըստ Տեսչական մարմնի, կա սպառնացող վտանգ, որը պետք է վերացվի, ու կազմակերպությունը դա չի անում, ապա դրա իրավասությունն անցնում է լիազոր մարմնին:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը խորհրդարանականներին հայտնել է, որ նախագծերի փաթեթն ամբողջությամբ քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:


11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am