National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.05.2023
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում նախատեսվում է ունենալ 12 դատավոր. ՀՀ արդարադատության փոխնախարար
1 / 3

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում 2022 թվականին ընդունված փոփոխություններով նախատեսում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից: Սակայն ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչեւ վերոհիշյալ նորմերի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ Առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննություն իրականացվում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանի կողմից, բայց այդ նույն գործերով կայացված ակտերի վերաքննություն իրականացնում են Վերաքննիչ քաղաքացիական եւ Վերաքննիչ քրեական դատարանները: Ինստիտուտի բնականոն եւ լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում` օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում, որը նախատեսվում է սույն թվականի հունիսի 15-ը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը մայիսի 2-ի ԱԺ նիստում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Փոխնախարարի խոսքով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել, այն է` ավելի վաղ ժամկետ (հունիսի 15) սահմանել նաեւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքում, քանի որ նշված օրենքի առաջին եւ երկրորդ մասերի ուժով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված, ռիսկայնությունից ելնելով` օրենքով սահմանված կարգով նախատեսվել է տալ հավելում` 2024 թվականի հունվարի 1-ից:

Պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի` դատավորների եւ նրանց օգնականների վարձատրության չափի վերանայմանը վերաբերող հարցին` Լեւոն Բալյանը նշել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի վարձատրության չափի բարձրացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն:

Զեկուցողի տեղեկացմամբ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում նախատեսվում է ունենալ 12 դատավոր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ դատարանների շենքային պայմաններին` նշելով, որ միջոցներ են ձեռնարկվում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան դատարաններ:

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am