National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
02.05.2023
Առաջարկվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով
1 / 6

Առաջարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով:

Քննիչ հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը. հանձնաժողովը պահանջել եւ ստացել է 4154 գաղտնի եւ հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` 14.000 էջից ավելի ծավալով, որոնք դեռեւս մանրակրկիտ ուսումնասիրվում են հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների կողմից: Հրավիրվել եւ հրավիրվում են գործող ու նախկին զինվորական եւ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ, զոհվածների հարազատներ, որոնք եւս հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ եւ տեսաձայնային նյութեր: Անդրանիկ Քոչարյանի խոսքով լրացուցիչ ուսումնասիրման նպատակով համապատասխան կառույցներին դիմելու, նոր փաստաթղթեր ստանալու եւ ուսումնասիրելու անհրաժեշտություն է առաջացել: Դրանով պայմանավորված էլ առաջարկվում է երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը:

ԱԺ պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Արփինե Դավոյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Արծվիկ Մինասյանը խոսել են հանձնաժողովի գործունեության եւ դրա արդյունավետության մասին: Անդրադարձ է եղել հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության մասնակցության հարցին:

Ներկայացնելով «Հայաստան» խմբակցության տեսակետը` Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարող այս խնդիրները պարզաբանել եւ ներկայացրել է հիմնավորումներ: Քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Հայաստանի ներկա քաղաքական իշխանության կառավարման շրջանում տեղի ունեցած պատերազմը, մինչդեռ քննիչ հանձնաժողովը ներկայումս ղեկավարում է քաղաքական իշխանության ներկայացուցիչը: Ըստ նրա` առկա է շահերի բախում, հանձնաժողովն իր ծանրաբեռնվածությամբ, նյութական եւ մարդկային ռեսուրսներով չի կարող պատշաճ իրականացնել այդ ծավալի աշխատանքը: Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի աշխատանքներին խորհրդարանի կառավարող եւ ընդդիմադիր ուժերի մասնակցությունից բացի կարեւորել է Արցախի ներկայացուցիչների, ՄԻՊ-ի, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներգրավվածությունը: Պատգամավորի համոզմամբ այս ժամանակահատվածն անբավարար է լինելու հարցերի պատասխանները ստանալու համար, ուստի խմբակցությունը դեմ է ժամկետի երկարաձգմանը:

Եզրափակիչ ելույթում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացնելիս Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ նման մեխանիզմ կիրառվել է նաեւ մարտի մեկի դեպքերի ուսումնասիրման ժամանակ: «Ինչո՞վ ավարտվեց. առաջին զեկույցից հետո իշխանությունը ներկայացնող փորձագետներն անհետացան, ես եւ տիկին Սաֆարյանը շարունակեցինք եւս չորս զեկույց ներկայացնել, որոնք շատ կարեւոր, փաստարկված նյութեր էին պարունակում եւ հետագայում ներառվեցին նաեւ քննչական մարմինների կողմից այդ գործը քննելու ժամանակ: Դա անկախ մարմնի մասով»,- Արծվիկ Մինասյանի հիմնավորումներին անդրադառնալով՝ նշել է հանձնաժողովի նախագահը:

Համաձայնելով Արծվիկ Մինասյանի այն տեսակետի հետ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքում կարեւոր է վստահության մթնոլորտի ապահովումը՝ Անդրանիկ Քոչարյանը փաստել է՝ այդ մթնոլորտը պետք է միասին ստեղծենք:

«Կարեւորում եմ, որ ընդդիմությունը գոնե այս վերջին վեց ամսվա փուլին մասնակցի, քանի որ վերջնական փուլը տալու է շատ հարցերի պատասխաններ: Ամբողջացման փուլում տեսակետների բախման կարիք ունենք՝ օբյեկտիվ, փաստարկված: Շատ լավ կլիներ մեկ տարվա աշխատանքներին էլ մասնակից լինեիք եւ կհամոզվեիք, որ այդ փակ դռների հետեւում որեւէ դավադրություն չի պլանավորվում որեւէ մեկի դեմ, ընդհակառակը՝ այդ աշխատանքները մեզ պետք են մեր երկիրն առաջ տանելու եւ դասեր քաղելու համար»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը նաեւ անդրադարձել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում նախատեսվող փոփոխությանը, որով պատասխանատվություն է սահմանվելու քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու դեպքում:

«Այս գործիքը շատ պետք է Ազգային ժողովին, որ որեւէ մեկը, որն այլեւս չի պաշտոնավարում, մտքով չանցկացնի, որ միայն պաշտոն ունենալու դեպքում ունի պատասխանատվություն, պետք է պատրաստ լինի պաշտոն չունենալու դեպքում եւս ներկայանալու համար մեկ քաղաքական հարթակ եւ պատասխանելու հարցերին»,- եզրափակել է ելույթը հանձնաժողովի նախագահը:


27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am