Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է տարածաշրջանի ապաշրջափակմամբ՝ նշելով, որ այդ նպատակի մասին ամրագրված է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: «Մենք ի՞նչ գին ենք վճարում, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք»,- հարցրել է պատգամավորը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրերս Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար՝ դեպի երրորդ երկրներ, ինչի համար այդ երկիրը հիմք է համարել «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը: Պատգամավորը նույնիսկ ուշացած է համարել նման հուշարձանի տեղադրումը:
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորին առաջարկել է իրար հետ մտածելու ռեժիմում լինել՝ կապված նման հարցերի հետ: «Օրինակ՝ ես հարց եմ տալիս՝ եթե Հայաստանում նման հուշարձան չլիներ, ի՞նչ կլիներ, ի՞նչը կտուժեր, եւ ի՞նչ կշահեինք մենք»,- նշել է վարչապետը՝ պարզաբանելով հուշարձանը տեղադրելու հանգամանքները: «Այդ հուշարձանը տեղադրվել է մի պարզ պատճառով: Երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է՝ 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի ապրիլ, բոլորը մտածել են՝ որ մենք չհամաձայնենք, բոլորը կասեն՝ դուք դավաճան եք»,- նշել է վարչապետը՝ ասելով, որ այսպիսով դավաճանվում են ազգային եւ պետական շահերը:
Մանրամասները՝ տեսանյութում: