National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2023
Եթե Հայաստանում նման հուշարձան չլիներ, ի՞նչ կլիներ, ի՞նչը կտուժեր, եւ ի՞նչ կշահեինք մենք. Նիկոլ Փաշինյան
1 / 2

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է տարածաշրջանի ապաշրջափակմամբ՝ նշելով, որ այդ նպատակի մասին ամրագրված է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: «Մենք ի՞նչ գին ենք վճարում, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք»,- հարցրել է պատգամավորը՝  նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրերս Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար՝ դեպի երրորդ երկրներ, ինչի համար այդ երկիրը հիմք է համարել «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը: Պատգամավորը նույնիսկ ուշացած է համարել նման հուշարձանի տեղադրումը:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորին առաջարկել է իրար հետ մտածելու ռեժիմում լինել՝ կապված նման հարցերի հետ: «Օրինակ՝ ես հարց եմ տալիս՝ եթե Հայաստանում նման հուշարձան չլիներ, ի՞նչ կլիներ, ի՞նչը կտուժեր, եւ ի՞նչ կշահեինք մենք»,- նշել է վարչապետը՝ պարզաբանելով հուշարձանը տեղադրելու հանգամանքները: «Այդ հուշարձանը տեղադրվել է մի պարզ պատճառով: Երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է՝ 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի ապրիլ, բոլորը մտածել են՝ որ մենք չհամաձայնենք, բոլորը կասեն՝ դուք դավաճան եք»,- նշել է վարչապետը՝ ասելով, որ այսպիսով դավաճանվում են ազգային եւ պետական շահերը:

Մանրամասները՝ տեսանյութում: