Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ՆԳ նախարարից հետաքրքրվել է ջրային պարեկների գործունեությամբ: «Ի՞նչ սպասի հանրությունն այս նոր ծառայությունից»,- հարցրել է նա: Պատգամավորն առաջարկել է վերանայել նաեւ պարեկային ծառայության համար դիմող կանանց տարիքի ավելացման հնարավորությունը:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ ջրային պարեկները ծառայությունն իրականացնելու են Սեւանա լճի ափամերձ տարածքներում: «Ծառայությունը կիրականացվի վաշտի կարգավիճակով, այն կազմված կլինի 95 հոգուց, կունենանք 4 հենակետեր»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ընթանում է համապատասխան տեխնիկա եւ համազգեստ գնելու գործընթացը:
Նախարարի տեղեկացմամբ ծառայությունում ընդգրկվելու համար դիմորդներ արդեն կան, սկսվել են նաեւ քննությունները, արդյունքները գոհացուցիչ են:
Մանրամասները՝ տեսանյութում: