National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2023
Լոռու մարզի ռուսական եկեղեցին վերակառուցվելու է պետական միջոցներով
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Լոռու մարզի Ամրակից համայնքում սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու վերակառուցման աշխատանքներով:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագիծն արդեն անցել է գիտամեթոդական հանձնաժողովի քննարկումը, եղել են որոշ առաջարկներ լրամշակման հետ կապված, այս պահին նախագիծը պետք է անցնի պարզ եւ համալիր փորձաքննություն, որը կտեւի մոտ երեք ամիս: Նախարարի խոսքով դրանից հետո կհայտարարվի վերականգնման մրցույթը: «Ինչ վերաբերում է ծախսերին, դրանք կկազմեն մոտավորապես 170 մլն դրամ»,- հավելել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով ազգային փոքրամասնությունների հուշարձանների վերականգնման աշխատանքները, նշել է, որ դրանք ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:

Նա տեղեկացրել է, որ պետության ֆինանսավորմամբ նախորդ տարի Աբովյան քաղաքում բացվել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, որը շարունակական աշխատանքի արդյունք է եւ ունի կարեւոր նշանակություն:

Մանրամասները` տեսանյութում: