National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
02.06.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահների կենսագրությունները

 Արամայիս Թեմուրի Գրիգորյան

Ծնվել է 1965 թ. հոկտեմբերի 6-ին, Արարատի շրջանի Ավշար գյուղում:

1988 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) թեթեւ արդյունաբերության ինստիտուտը:Ճարտարագետ-տեխնոլոգ:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1988 թթ. աշխատել է Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայում որակի գծով ճարտարագետ,  արտադրամասի պետ, 1988-1990 թթ.` ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ: 1999-2002 թթ. եղել է  Ավշարի գինու գործարանի փոխտնօրեն,  2002-2003 թթ` գլխավոր            տնօրեն:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից: 2003թ.-ից  եղել է Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:

  2006թ. հունիսի 2-ին ընտրվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

 

Մնացական Թադեվոսի Պետրոսյան

Ծնվել է 1956 թ. փետրվարի 16-ին, Վրաստանի Ախալցիխե քաղաքում:

1980թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1973-1976թթ. աշխատել է «Երքիմշին» տրեստում բանվոր, 1980 թ.` «Էլեկտրասարք» ԱՄ տնտեսագետ, 1980-1983 թթ.` Երեւանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար: 1980-1985թթ. դասավանդել է ԵՊՀ-ում: 1983-1986 թթ. եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, 1986 թ.` հաշվառման եւ վիճակագրության ենթաբաժնի վարիչ, 1986-1989 թթ.` կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչի տեղակալ, 1989-1990 թթ.` գործերի կառավարիչ, 1990-1994 թթ.՝ Հայաստանի երիտասարդական միության գործերի կառավարիչ: 1994-1997 թթ. աշխատել է «Հայք» միավորման գլխավոր հաշվապահ, 1997-1998 թթ.` «Հայէկոնոմբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ, 1998-2000 թթ.` «Հայագրոբանկ»-ի գործերի կառավարիչ, 2000-2002թթ.` գործադիր տնօրենի տեղակալ, 2002-2003 թթ.` «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ տնօրենի տեղակալ:
         2003 թ. դեկտեմբերի 11-ից ԱԺ պատգամավոր՝ ՄԱԿ համամասնական ընտրացուցակով: Եղել է ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՄԱԿ խմբակցության             անդամ:           ՄԱԿ             անդամ:
         2006 թ. հունիսի 2-ին ընտրվել է ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am