National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
03.06.2006
«Դաստիարակությունը մշտական գործընթաց է»

 

Հունիսի 3-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը դասախոսություն կարդաց ուսանողական հասարակական միությունների անդամների համար` «Անհատի դաստիարակության խնդիրները» թեմայով: Խոսելով հասարակության մեջ անհատի դաստիարակության ու դրա առանձնահատկությունների մասին` նշվեց, որ թեման բարդ է եւ բազմիցս շոշափված տարբեր փիլիսոփաների աշխատություններում: 

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը մեկնաբանեց իր մոտեցումները փիլիսոփայական մի շարք հասկացությունների` անհատի եւ հասարակության վերաբերյալ` ընդգծելով, որ դրանք հիմնված են ՀՅԴ կուսակցության գաղափարախոսության վրա: Նրա հավաստմամբ` մեկ ազգի վերացումը ծնունդ է մեկ այլ ազգի. չկան հռոմեացիները, բայց կան իտալացիները, պորտուգալացիները, իսպանացիները եւ այլք:

«Դաստիարակությունը` գիտելիքները բարոյական կերպով օգտագործելու ունակությունն է: Մարդը դաստիարակվում է մինչեւ կյանքի վերջ, այսինքն` դաստիարակությունը մշտական գործընթաց է, այն ընթանում է, քանի դեռ մարդը գոյություն ունի», -իր խոսքում նշեց Վահան Հովհաննիսյանը: Խոսվեց նաեւ անհատ-հասարակություն փոխհարաբերությունների, կրոնի, քրիստոնեության մասին: Անդրադառնալով հայ ժողովրդի պատմությանը` նշվեց, որ պատմությունը` դաստիարակությունն ապահովող գիտություն է:

Դասախոսության ավարտին Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց ուսանողական հասարակական միությունների անդամներին հետաքրքրող հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am