National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.05.2023
Գործող դատավորների նկատմամբ եւս առողջության զննության գործընթաց հարուցելու հնարավորություն է նախատեսվում
1 / 4

Ներկայումս «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, ինչի պատճառով գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում: Բացի այդ, բացակայում է դատավորի, դատավորի թեկնածուի հավակնորդի, դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաեւ օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է նաեւ օրենսգրքում կիրառվող «ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ» եւ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձեւակերպումը փոխարինել «հիվանդություններ եւ վիճակներ» եւ «հիվանդություն կամ վիճակ» ձեւակերպմամբ:

«Եթե կոնկրետ դատարանի նախագահն ունի ողջամիտ կասկած, որ իր դատավորներից մեկը կամ մի քանիսն ունեն այն հիվանդություններից մեկը կամ մի քանիսը, որոնք, ըստ էության, դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար խոչընդոտ են, իրենք կարող են դիմել ԲԴԽ ու համապատասխան Էթիկայի հանձնաժողով, եւ խնդրել առողջության զննության գործընթաց հարուցել, ճի՞շտ է»,- հետաքրքրվել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը: Հիմնական զեկուցողը հարցին դրական է պատասխանել: Փոխնախարարը  պարզաբանել է, որ գործող կարգի համաձայն դատավորները բժշկական զննության չեն ենթարկվում, ինչն էլ առաջարկվում է փոխել:

Նա նշել է, որ Կառավարության կողմից սահմանված է հիվանդությունների ցանկ, որը չի տարածվում դատավորների վրա:

Հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ նման մոտեցում պետք է ցուցաբերվի նաեւ իշխանության մյուս՝ օրենսդիր եւ գործադիր ճյուղերի նկատմամբ: «Այսինքն՝ ի՞նչ, հոգեկան խանգարումով դատավոր չենք կարող ունենալ, բայց պատգամավոր կամ նախարար կարո՞ղ ենք ունենալ: Ես կարծում եմ՝ մտածելու տեղիք կա: Եթե դատավորը լավ չի լսում, լավ չի տեսնում, չպետք է աշխատի, իսկ եթե նախարարի կամ պատգամավորի հետ է նման բան եղել, պիտի աշխատի՞»,- հարց է տվել պատգամավորը՝ հավելելով, որ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ պետք է հավասար մոտեցում ցուցաբերվի:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Նիստի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը հետաձգվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am