National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.05.2023
«Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխության քննարկումը հետաձգվել է 2 ամսով
1 / 3

Ներկայումս սահմանամերձ համայնքներում գործող տնտեսվարողները, մասնավորապես, գինեգործական արտադրությամբ զբաղվող ընկերությունները, մյուս տնտեսվարողների նկատմամբ գտնվում են անհավասար պայմաններում, քանի որ առանց այդ էլ այդ ընկերությունները վճարում են ակցիզային հարկ, սակայն չեն կարողանում օգտվել այն արտոնություններից, որոնք նախատեսված են սահմանամերձ համայնքներում մյուս տնտեսվարողների համար: Այսինքն` հավասար հնարավորություն ստեղծել նաեւ սահմանամերձ բնակավայրերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար՝ օգտվելու հարկային արտոնություններից, որոնք սահմանված են օրենսդրությամբ: Ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ին գումարված նիստում:

Պատգամավորն առաջարկել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-156-Ն օրենքի՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «(բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության)» բառերը:

Ըստ զեկուցողի` նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ արտադրության ընդլայնման անհրաժեշտությամբ, որի արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն էլ կունենան աշխատանք իրենց բնակավայրերում եւ չեն լքի բնակավայրերը, ինչի արդյուքնում կլուծվեն նաեւ որոշակի անվտանգային խնդիրներ: Ավելին, այս ամենով կապահովվի նաեւ տարածքային զարգացման համաչափությունը:

Սերգեյ Բագրատյանը վստահեցրել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման, տարածքային զարգացման եւ զբաղվածության ապահովման անհարժեշտությամբ:

Պատգամավորի խոսքով Կառավարությունը նշել է` նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Առաջարկ է արվել Կառավարությանը հաշվարկներ իրականացնել, ու եթե նվազեցումն էական լինի, նախագիծը չի ընդունվի: Այս հիմնավորմամբ Սերգեյ Բագրատյանը խնդրել է երկու ամիս ժամկետով հետաձգել իր եւ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած ««Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:


11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am