National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.05.2023
«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին վերաբերող նախագիծը բացասական եզրակացություն է ստացել հանձնաժողովի նիստում
1 / 3

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ:

Կառավարության հեղինակած՝ ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտադրական կանեփի մասին օրենքի ընդունումից ի վեր դաշտում լուրջ տեղաշարժեր չկան: Խնդիրը լուծելու համար Կառավարությունը ներկայացրել է նախագծերի փաթեթ, որով բիզնեսին խոչընդոտող խնդիրները պետք է լուծվեն:

Նախագծով առաջարկվել է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալ մինչեւ 2 տարի ժամկետում ստեղծել կանեփի արտադրություն՝ 1 տարվա փոխարեն: Սահմանվել է նաեւ արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը, Կառավարության համար որոշակի լիազորություններ են հստակեցվել:

Անդրադարձ է կատարվել քվոտաների վերանայման կարգին: Լենա Նանուշյանը նշել է, որ այն սահմանում է Կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչեւ տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել հաջորդ տարվա քվոտաների վերանայման համար:

Քննարկման մասնակիցներն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծիք են հայտնել, որ փաթեթով խնդիրները չեն լուծվի. հետագայում փաթեթին անդրադառնալու անհրաժեշտություն կլինի:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ ավելի ճիշտ կլիներ՝ այս նախաձեռնությունը ներկայացներ Էկոնոմիկայի, ոչ թե Առողջապահության նախարարությունը, քանի որ այն վերաբերում է տնտեսությանը: Չնայած փոփոխությունը կատարվում է այն օրենքում, որը վերաբերում է Առողջապահության նախարարությանը, բայց այն լուծում է տնտեսական խնդիր:

Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքն օրենքի նախագծին կողմ չի քվեարկելու, քանի որ այն լրացուցիչ քննարկման կարիք ունի: Այս համատեքստում նա առաջարկել է լիագումար նիստերի ընթացքում նախագիծը հետ տանել առաջին ընթերցում եւ եւս մեկ ամիս քննարկել: Եթե այդ ընթացքում լինեն առաջարկներ կամ այլ գերատեսչությունների կողմից այլընտրանքային տարբերակներ, դրանք նույնպես ներառվեն քննարկվող հարցի շրջանակում:

Ծավալված քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am