National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.05.2023
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը շարունակաբար զարգացնում են փոխհամագործակցության ոլորտները
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եւ ՀՀ  ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը  մայիսի 23-ին հյուրընկալել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին, Արեւելյան հարեւանության թիմի ղեկավար Զակ Հենշո-քինին եւ Օլիվեր Ֆելանին::

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Կողմերն արձանագրել են երկու երկրների  միջեւ ջերմ բարեկամական կապերը, կարեւորել միջխորհրդարանական, ինչպես նաեւ անվտանգային ոլորտում համագործակցությունը:

Անդրադարձ է եղել  «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդում» ծրագրին, մտքեր են փոխանակվել էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների, խորհրդարանական եւ հետօրենսդրական վերահսկողությանը վերաբերող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել հնարավոր գործակցության ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու եւ անվտանգային խնդիրները նոր ուղիներով լուծելու նպատակով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am