National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
07.06.2006
Համագործակցություն տնտեսական օրենսդրությունը համապատասխանեցնելու գործընթացում

Հունիսի 7-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ` Բիզնեսի եւ պառլամենտի միջազգային ասոցիացիայի կոորդինացնող խմբի անդամները հանդիպեցին Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթի հետ:Խմբում ընդգրկված են պատգամավորներ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններից:

Եվրախորհրդարանի փոխնախագահը համակարգում է ԵՄ անդամ-պետությունների, նոր հարեւանություն ծրագրում ընդգրկված երկրների եւ Միջերկրական ծովի ավազանի երկրների խորհրդարանների համագործակցությունը: Պրն. Սքոթը տեղեկացրեց, որ տարեվերջին նախատեսվում է Բրյուսելում անցկացնել ԵՄ անդամ 25 երկրների,Եվրախորհրդարանի, նոր հարեւանության ծրագրում ընդգրկված երկրների խորհրդարանականների մասնակցությամբ խորհրդաժողով`քննարկելու Եվրոպական Սահմանադրության բացակայության պայմաններում խորհրդարանների համագործակցության զարգացման հեռանկարները: Եվրահանձնաժողովը փորձում է համագործակցության մեջ մեծացնելազգային խորհրդարանների ներգրավվածությունը` մասնավորապես ազգային օրենսդրությունը եվրոպականին ներդաշնակեցնելու գործում:Ըստ պրն. Սքոթի, ոչ թե պետք է բավարարվել օրինագծերը տարբեր խորհրդարաններին ուղարկելով, այլ ընձեռել այն գնահատելու, անհրաժեշտության դեպքում` մերժելու հնարավորություն:Նրա կարծիքով, օրենսդրությունը համապատասխանեցնելու գործընթացում պետք է մեծացնել ազգային խորհրդարանների դերը: Եվրոպացի հյուրը նշեց, որ անհրաժեշտ է ընդհանրական-միասնական մոտեցում ցուցաբերել.այսօր հաճախ լուծվում են միայն առանձին խնդիրներ:Քանի որ Եվրախորհրդարանում ընդունվող օրենքների գերակշիռ մասը ուղղված է տնտեսական գործունեությանն ու առնչվում է գործարարմիջավայրին, ուրվագծվող համագործակցությունը կլինի հենց տնտեսական օրենսդրության ներդաշնակեցման ոլորտում: Սա ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը համարում էնոր հնարավորություն. մինչ այսօրեվրաինտեգրման գործընթացում ընդգրկվել են հիմնականում մարդու իրավունքների ոլորտը, Սահմանադրությանու քրեական օրենսդրության բարեփոխումները:Նա նշեց, որ ԱՊՀ երկրներում Հայաստանն առանձնանում է տնտեսական օրենսդրության լիբերալությամբ, սակայն գործնականում կան խնդիրներ: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Հայաստանը, ի տարբերություն ԵՄ-ի,պետք է օրենսդրության ներդաշնակեցումը իրագործի փակ սահմանների պայմաններում:Վահան Հովհաննիսյանը օգտակար է համարում Եվրախորհրդարանի փորձը: Նա նաեւ նշեց, որ Եվրախորհրդարանին հաջողվել է նոր փուլ տեղափոխել հայ-ադրբեջանական հարաբերությունները. Բրյուսելում արդեն իսկ երկու անգամ,ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կազմակերպվել է հանդիպում հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Երրորդ հանդիպումը նախանշված է Բելգիայում առաջիկա ամսվա ընթացքում:

Կոորդինացիոն խմբի անդամ Գրիգոր Ղոնջեյանն էլ, որը նաեւ ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է,նկատեց, որ հանձնաժողովում ընդունված ոչ մի փաստաթղթում Հայաստանը ներկայացված չէ որպես ԵՄ հնարավոր անդամ` անգամ հեռավոր ապագայում: Այս պայմաններում նա կանխատեսում էորոշակի դժվարություններ տնտեսական օրենսդրությունըեվրոպականին համապատասխանեցնելու գործընթացում: Պրն. Սքոթը նշեց, որ ԵՄ-ում այսօր շրջանառվում է երկու մոդել: Ֆրանսագերմանական մոդելով նախատեսվում է ԵՄ-ի ընդլայնմանբավական մեծ տարածք:Միաժամանակ հունվարին որոշում է ընդունվել, որովՈւկրաինան համարվում է ԵՄ անդամակցության ճանապարհին գտնվող երկիր: Այս պարագայում` ինչու՞ ոչ Հայաստանը, Վրաստանը, կամ Ադրբեջանը` հարցնում է պրն. Սքոթը: Նավերապահումով է վերաբերվում նաեւ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցությանը:

Հայ խորհրդարանականները խոսեցին նաեւ նոր հարեւանության քաղաքականությամբ նախատեսված` գործողությունների ծրագրի մասին: Նշվեց, որ արհեստականորեն տարածաշրջանային երեք երկրները իրենց հնարավորություններով եւ նվաճումներով հավասարեցվում են: Նրանք կարծիք հայտնեցին, որ պետք էիրականացնել անհատական ծրագիր յուրաքանչյուր երկրի համար:

Եվրախորհրդարանի փոխնախագահը ցանկություն ունի համագործակցությանհամահավասար սկզբունք կիրառել եւ ապահովել խորհրդարանների միջեւ փորձի փոխանակում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am