National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.06.2006
ՍԾՏՀ ԽՎ 27-րդ լիագումար նիստը Երեւանում

Հունիսի 7-ինԱզ գային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքները սկսեց ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 27-րդ լիագումար նիստը` ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունները,  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,  դեսպաններ:

Բացելով վեհաժողովի աշխատանքները եւ Հայաստանի խորհրդարանի անունից ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր  վեհաժողովը կամրապնդի մեր պատր աստակամությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների միջեւ հասնելու ավելի լայն գործակցության, ստեղծելու փոխադարձ վստահության մթնոլորտ, որը կնպաստիխնդիրների լուծմանփոխընդունելի ուղիներ գտնելուն: Այս առումով վերջին վեց ամիսները բնորոշվում են որպես մեր երկրների միջեւ խորհրդարանական երկխոսության շարունակություն: Պարոն Թորոսյանը վստահություն հայտնեց, որմեր տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը, տրանսպորտային կապի թափանցիկությունը եւ հասանելիությունը կօգնեն ստեղծելու վստահության մթնոլորտ, որն անհրաժեշտ է  տարածաշրջանային բարդ խնդիրները լուծելու համար: ՍԾՏՀ ԽՎ-ն` որպես տարածաշրջանային մի կազմակերպություն, տարեցտարի ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական կայունության կարեւոր գործոն:

Վեհաժողովի նախագահը նշեց, որ ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի նախագահության ընթացքում նախաձեռնվել են մի շարք կարեւոր քայլեր տնտեսական զարգացման, կազմակերպության իրավական կարգավիճակի բարձրացման ճանապարհով նրահեղինակության բարձրացման ուղղությամբ: Անցկացվել են վեհաժողովի կոմիտեների մի շարք նիստեր, որտեղ քննարկվել են այնպիսի կենսական նշանակության հարցեր, ինչպիսին են քաղաքացիական հասարակության դերը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի հիմնական սկզբունքները, ժողովուրդների մշակույթների միջեւ երկխոսության կոնկրետ ուղղությունների ընդլայնումը:Նրա խոսքով` շարունակելով գործունեությունը տնտեսական համագործակցության գերակա ուղղություններով` խորհրդարանական վեհաժողովը ձգտում էր ընդգրկել հարցերի ավելի լայն շրջան, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր տարածաշրջանի համար:

Պարոն Թորոսյանի համոզմամբ` ՍԾՏՀ ԽՎ եւ ՍԾՏՀ-ի միջեւ փոխհարաբերությունները գնալովավելի սերտորեն ենզարգանումեւդրական միտումներ են նկատվումբոլոր մակարդակներում համագործակցության: Առավել ակտիվ եւ կառուցողական է դարձել համագործակցությունը երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջեւ` համատեղ փաստաթղթերի մշակման հարցում:

ԱԺ նախագահը կարեւորեց ՍԾՏՀ երկրների ազգային պատվիրակությունների եւ արտաքին գործերի նախարարությունների միջեւ մշտական խորհրդատվությունները:  Կարեւորվեց նաեւ ՍԾՏՀ ԽՎ կառուցողական դերը խորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում` որպես տնտեսական համագործակցության ընդլայնման արդյունավետ միջոց, Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդման գործոն: Պարոն Թորոսյանը անհրաժեշտ համարեցՍԾՏՀ եւ Եվրամիության անդամ պետությունների միջեւ համագործակցության ընդլայնումը` հիմնված համագործակցության սկզբունքների վրա, որը համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման պայմաններում կարող է նպաստել նոր ներդրումների եւ տեխնոլոգիաների ներգրավմանը տարածաշրջան եւ իր ներդրումը ունենալ ՍԾՏՀ անդամ պետությունների եվրոպական կառույցներում ինտեգրման գործընթացում: Նրա խոսքով միջազգային խորհրդարանական միջոցառումներում ՍԾՏՀ ԽՎ-ի մասնակցության բարձր մակարդակը մեծապես ընդլայնում է կազմակերպության հնարավորություները իր նպատակներին հասնելու եւ ապագայում արգասաբեր հիմք կհանդիսանա միջխորհրդարանական արդյունավետ երկխոսությանհամար:

ՍԾՏՀ ԽՎ նախագահ երախտագիտություն հայտնեց ՍԾՏՀ ԽՎ միջազգային քարտուղարությանը: Գլխավոր քարտուղար Ալեքսեյ Կուդրյավցեվի գլխավորությամբ միջազգային քարտուղարությանհստակ համակարգված, կազմակերպված աշխատանքը եւ նյութերի եւ փաստաթղթերիժամանակակից նախապատրաստումը, նիստերի եւ կոմիտեների գծով բոլոր նստաշրջանների եւ միջոցառումների լավ կազմակերպումը զգալիորեն նպաստում ենվեհաժողովի արդյունավետ գործունեությանը:

Վերջում պարոն Թորոսյանն ընդգծեց ՍԾՏՀ ԽՎ-ի մեծացող դերը տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության եւ երկխոսության զարգացման գործում եւ վստահություն հայտնեց,որ համատեղաշխատանքը այսուհետ նույնպես կշարունակվի ակտիվ եւ փոխշահավետ համագործակցության ոգով:

Վեհաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ուղերձում մասնավորապես նշված էր.

«Ողջունում եմ ՍԾՏՀ ԽՎ 27-րդ նիստի մասնակիցներին:

Մինչեւ օրս ՍԾՏՀ-ն  արդյունավետ է գործել տարածաշրջանում տնտեսական համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Այդուհանդերձ, դեռեւս կա մեծ ներուժ: Անհրաժեշտ է խթանել համատեղ ներդրումները տարածաշրջանի ենթակառուցվածքներում, հատկապես` էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում: Մեծ նշանակություն կարող են ունենալ նաեւ մշակութային, կրթական, գիտական ծրագրերը, զբոսաշրջության զարգացումը: Այդպիսի շփումները թույլ են տալիս ավելի լավ իմանալ միմյանց, նպաստում են մեր երկրների երիտասարդության երկխոսությանը: Դա կարեւոր նախապայման է ակտիվ գործարար կապերի համար:

Ձեր օրինաստեղծ գործունեությամբ Դուք կարող եք բարենպաստ իրավապայմանագրային դաշտ ձեւավորել արդյունավետ համագործակցության համար: Միայն առավել ազատական տնտեսությունների առկայությամբ է հնարավոր մեր երկրների ընդհանուր ներուժի լիարժեք օգտագործումը: Դա պետք է նախատեսի ողջ տարածաշրջանում կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ, բաց սահմաններ: Կարեւոր է խթանել համագործակցությունը` չսպասելով առկահակամարտությունների կարգավորմանն ու հակասությունների հարթմանը: Համագործակցությունն ինքնին կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ առկա բարդությունների հաղթահարման գործընթացի վրա:

Մեր երկրների առջեւ ծառացած են կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության ընդհանուր մարտահրավերներ, եւ միեւնույն ժամանակ առկա է եվրաինտեգրման խորացման ընդհանուր ձգտումը: Դա նշանակում է, որ մենք կարող ենք միավորել մեր ջանքերը տարածաշրջանային լայնամասշտաբ համագործակցության ուղղությամբ:

Մեկ անգամ եւս ողջունում եմ վեհաժողովի անդամներին եւ մաղթում արդյունավետ աշխատանք»:

Վեհաժողո վի մասնակիցներին ուղերձով դիմել էր նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար, ՍԾՏՀկազմակերպության գործող նախագահ Սերգեյ Լավրովը: Ուղերձում նշված էր, որՌուսաստանում մեծ նշանակություն են տալիս ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանը, որնայսօրհանդիսանում է տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին: Խորհրդարանների փոխգործակցությունը կարեւոր գործոն էմիջազգային քաղաքականության մեջ առավել արդարացի, անվտանգ եւ կայուն խաղաղության ձեւավորմանհարցում: Վեհաժողովըօգնում է տարածաշրջանի օրենսդիրներին ավելի լավ կողմնորոշվել ՍԾՏՀ խնդիրներում:

Նիստի քննարկումների առանցքում էներգետիկ անվտանգության հարցերն են: Ռուսաստանն ամբողջությամբ իրականացնում է գործընկերներին էներգամատակարարման իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները,ձգտում է էներգետիկ անվտանգության համակարգի ստեղծմանը` հաշվի առնելով բոլոր պետություների շահերը: Էներգետիկ անվտագության հասնելու համար անհրաժեշտ է էներգետիկ շուկայի բոլոր մասնակիցների համատեղ գործունեություն:

Սեւծովյան տարածաշրջանի երկրների համար կարեւոր հարցերից է նաեւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը, քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը տնտեսական համագործակցության առաջընթացում, մշակույթների երկխոսությունը:

Ուղերձում նշված էր, որ ՍԾՏՀ ԽՎ իր նախագահության ընթացքում Ռուսաստանը նույնպես նպատակ ունի նպաստել Սեւծովյան պետությունների համագործակցության ընդլայնմանը ահաբեկչության,ապօրինի զենքի առեւտրի, թմրաբիզնեսի դեմ պայքարում: Ինչպես նախկինում, պետք է համագործակցելխորհրդարանների հետ` տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ բարգավաճմանհասնելու համար:

ՍԾՏՀ ԽՎլիագումար նիստը օրակարգի, նոր պատվիրակներիմանդատների, 2005թ. նոյեմբերի 22-24ը Տիրանայում կայացած գլխավոր վեհաժողովի 26-րդ լիագումար նիստի արձանագրության եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանհաստատումից հետոքննարկեցէներգետիկ անվտանգությունը սեւծովյան տարածաշրջանում հարցը:

Հունաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նիկոլաս Ցիարցիոնիսը կարեւորեցէներգետիկ անվտանգության հարցը տարածաշրջանում, քանի որայնանդրադառնում է Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությանեւապագա զարգացման վրա:Նրա խոսքով խաղաղության հաստատումը կարեւոր դեր ունի ողջ տարածաշրջանի համար եւ հակամարտությունները պետք է դիտարկվեն որպես բոլորի խնդիրը: Հունաստանը, ՍԾՏՀ-ում որպես միակ ԵՄ անդամ երկիր, կարեւորում է ԵՄ-ՍԾՏՀ համգործակցության խորացումըեւգիտակցում է իր դերն այս գործում:Հունաստանը պաշտպանում է տարածաշրջանում հավասարակշռված համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Զասոխովը   նախ կարեւորեց քննարկումների արդյունքում գործնական քայլերի ձեռնարկումը, մասնավորապես` կոնկրետ օրենքների եւ կարգերի ընդունումը, որոնք կնպաստեն ՍԾՏՀ անդամ երկրների մ իջեւ տնտեսական, իրավական եւ սոցիալական համագործակցության զարգացմանը: Մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը կախված է էներգիայից, ինչընշանակում է, որ կարեւոր դեր է ստանում էներգետիկ շուկայի բոլոր անդամների միջեւ նախագծի համաձայնեցումը: Մեծ ութնյակի առաջիկա համաժողովում նախատեսվում է հաստատել էներգաանվտանգության մասին համատեղ հռչակագիրըեւ դրա իրագործման ռազմավարական պլան մշակել: Համատեղ ջանքերի արդյունքը պետք է լինի էներգառեսուրսների հավասարակշռված շուկաները` հիմնված էներգաարտադրողների, արտահանողների եւ սպառողների համագործակցության վրա:

Նրա խոսքով Սեւծովյան տարածաշրջանի դերը աճում է համաշխարհային քաղաքականության մեջ: Ռուսաստանը մտադիր է ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային տնտեսական եւ էներգետիկ համագործակցության զարգացման գործընթացում: Ռուսաստանը կարեւորում է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների եւ կայունության ամրապնդումը, տնտեսական համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Նա նշեց, որ այսպահին ամենակարեւորը էներգետիկայի առումով տարածաշրջանի էներգահամակարգերի սինխրոնիզացիայի աշխատանքների արագացումն է, Սեւծովյան էներգետիկ օղակի ստեղծումը:Անհրաժեշտ է միջոցառումներիկոնկրետ երկամյա պլան մշակել` հստակ ամրագրելով, թե դրանում ինչ ներդրում կարող է ունենալ յուրաքանչյուր պատվիրակություն: Նա առաջարկեց էներգետիկ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել, որը ոչ միայն կմշակի այդ պլանը, այլեւ հետագա համագործակցութայն զարգացման կոնկրետ առաջարկներ կներկայացնի:

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Զուրաբ Դավիթաշվիլին նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հատկապես ծանր էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվեցին Վրաստանն ու Հայաստանը: Եթե Հայաստանը ատոմակայանի վերագործարկմամբ հնարավորինս արագ դուրս եկավ ճգնաժամից, Վրաստանում ճգնաժամը շարունակվեց մինչ անցած տարի: Այս առումով Վրաստանը կախված է Սեւծովյան տարածաշրջանի երկրներից: Նման պայմաններում ակնհայտ է ՍԾՏՀ անդամ երկրների սերտ համագործակցության եւ տնտեսական ինտեգրման, ընդհանուր ռազմավարության մշակման եւ համատեղ ծրագրերի իրագործմանանհրաժեշտությունը: Նավթագազամուղները Իրանից եւ Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով դեպի Թուրքիա, իսկ այնտեղից` Հունաստան, Բուլղարիա եւ ՍԾՏՀ անդամ այլ երկրներ հսկայական դրական նշանակություն կունենան ինչպես Սեւծովյան ավազանի երկրների էներգետիկ անվտանգության ապահովման, այնպես էլ Եվրոպայում եւ ողջ աշխարհում ինտեգրման գործընթացներում տարածաշրջանի` տարանցիկ դերի բարձրացման գործում: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Շահ-Դենիզ-Թբիլիսի-Էրզրում գազատարը կարելի է համարել տարածաշրջանի նորգործառույթների սկիզբը:

Ռումինիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Միրչա Չոպրան եւս կարեւորեցտարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը եւ օրենսդրական կյարգավորման խնդիրները:

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւընշեց, որ Սեւծովյան տարածաշրջանը, իբրեւ էներգետիկ խաչմերուկ, կարեւոր նշանակություն ունիհամաշխարհային էներգետիկայի զարգացման գործում: Էներգետիկ անվտանգության ապահովման հարցում նա կարեւորեցտնտեսականեւքաղաքական վտանգների կանխումը, կոռուպցիայի դեմ պայքարը, գնային քաղաքականությունը: Նրա խոսքով, էներգետիկան, ցավոք, երբեմն դառնում է քաղաքականության գործիք: Բացելով կամ փակելով գազամուղ կամէլեկտրափոխանցման գիծ, կարելի է ազդել այս կամ այն քաղաքական որոշումների վրա: Նա նշեց, որ 2002 թ. Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան ձեռնամուխ են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցմանը, ինչը ոչ միայն երեք երկրների տնտեսության զարգացմանը կնպաստի, այլեւ` տարածաշրջանի: Վերջերս նավթամուղին միացել է Ղազախստանը, որտեղ նավթի արդյունահանումը 2015թ. կհասնի 125 մլն տոննայի: Կարեւոր նշանակություն է ստանում նաեւԲաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղիկառուցումը: Նա նշեց, որ տարածաշրջանի հակամարտությունները վտանգում ենմեծ ծրագրերի իրականացումը եւ արգելակում են ներդրումների հոսքը տարածաշրջան:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը անդրադառնալով Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը` նշեց, որհիմնական սկզբունքըէներգետիկայի կայուն զարգացման ապահովումն է` տնտեսության զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման միջոցով: Էներգետիկայի կայուն զարգացման չի կարելի հասնել առանց էներգետիկ անվտանգության ապահովման: Հայաստանը, հաղթահարելով էներգետիկ խորը ճգնաժամը, փորձովէ զգացել էներգետիկ անվտանգության կորստի հետեւանքները: Էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարությունը հիմնված էեռաստիճան դիվերսիֆիկացիայի սկզբունքի կիրառման վրա: Պարոն Մինասյանը կարեւորեց նաեւ Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային էներգետիկ համակարգին եւ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ծրագրերում, ինչպես գազատրանսպորտային, այնպես էլ էլեկտրաէներգետիկայի բնագավառում: Հայաստանը պատրաստ էկոնկրետ քայլեր իրականացնելՍեւծովյան էլեկտրաէներգետիկ օղակին ինտեգրվելու ուղղությամբ, որպես տարածաշրջանի բազիսային էլեկտրաէներգիայի մատակարար, եւ որպես տարանցիկ երկիր: Հայկական կողմը բազմիցսներկայացրել է գազամուղները Հայաստանով անցկացնելու արդյունավետության տեխնիկատնտեսական հիմնավորումները, որոնց արժեքըզգալի ցածր է այլընտրանքային տարբերակներից: Պարոն Մինասյանը համոզմունք հայտնեց, որՍեւծովյան էլեկտրաէներգետիկական օղակի իրականացումը առանց Հայաստանի էներգահամակարգի ինտեգրման,տնտեսական առումով չունի բանական որեւէ հիմնավորում: Նկատելով, որ համապատասխան ուժերը փորձում են դուրս մղել Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունից, ինչը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքների վրա, ԳագիկՄինասյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ՍԾՏՀ ԽՎ նիստում քննարկվել է «Սեւծովյան տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը» հարցը, որի հանձնարարականում ամրագրվել է, որ հարկ է կյանքի կոչել տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավող այն նախագծերը, որոնք հաշվի են առնում ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլեւ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի շահերը: Այն ուժերը, որոնք առաջնորդվում են այսրոպեական օգուտով, փորձում են դուրս մղել հարեւաններին տարածաշրջանային ծրագրերից, ցանում են չարի սերմեր, որի պտուղները քաղելու են ապագա սերունդները: Կայուն եւ երկարատեւ զարգացումը հնարավոր է միայն տարածաշրջանի բոլոր երկրների ինտեգրման պայմանով:

Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթը նշեց, որ Եվրամիության հետաքրքրությունը Սեւծովյան տարածաշրջանի նկատմամբգնալով մեծանում է եւ ԵՄ պետք է աջակցի  Սեւծովյան տարածաշրջանի երկրներում ընթացող բարեփոխումներին: Անհրաժեշտություն է դարձել Սեւծովյան եւ Եվրոպական տարածաշրջանների հավասար պայմաններում փոխգործակցությունը` տնտեսապես եւ քաղաքականապես կայուն տարածարշրջան ունենալու նպատակով: Նաընդգծեց, որ էներգետիկան հանդիսանում է տարածաշրջանի զարգացման կարեւոր միջոց, տնտեսության զարգացման գործոն:

ՍԾՏՀ ԽՎ երկրորդ նիստի աշխատանքները շարունակեց տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ, Ռումինիայի պատվիրակության ներկայացուցիչ Անդրիան-Սիրոժա Միխեյը, որը ներկայացրեց «Համագործակցությունը Սեւծովյան տարածաշրջանում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում» զեկույցը: Նշվում է, որ տնտեսական հանցագործությունը սոցիալ-տնտեսական կայունությունը վտանգող կարեւորագույն գործոններից է: Տնտեսական հանցագործության կարեւորագույն ասպեկտը կոռուպցիան է: Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները մատնացույց են անում ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման դեմ պայքարի անհրաժեշտությունը: Պարոն Միխեյն ընդգծեց, որ տնտեսական հանցագործության կարեւորագույն դրսեւորումներից է այսպես կոչված` «զգայուն տարածքների» առկայությունը, որոնք նպաստում են անօրինական առեւտրին եւ արտարժույթի անօրինական շրջանառությանը:

Զեկույցի հանձնարարականում ամրագրվում է,որ հարկ է նպաստել տարածաշրջանում այսպես կոչված` «զգայուն տարածքների» խնդիրների խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: Միաժամանակ` հանձնարարվում է ՍԾՏՀ անդամ երկրների խորհրդարաններին ու կառավարություններին խորացնել գործնական համագործակցությունը տարածաշրջանային այլ նախաձեռնությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար եւ համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին:

Քննարկվեցին նաեւ թռչնագրիպի դեմ պայքարում համագործակցության հարցերը: «Սեւծովյան տարածաշրջանում թռչնագրիպի դեմ պայքարի համագործակցության մասին» առաջարկությունը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ Ռումինիայի պատվիրակության ղեկավար Միրչա Չոպրագան: Նա նշեց, որ ՍԾՏՀ ԽՎ-ն, գիտակցելով թռչնագրիպի տարածման վտանգը եւ տնտեսական, սոցիալական ու բժշկական հետեւանքները, գտնում է, որ թռչնագրիպի համաճարակի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն ՍԾՏՀ ԽՎ անդամ պետությունների միջեւ համագործակցության եւ համակարգված գործունեության շնորհիվ: Գիտակցելով տարածաշրջանում գրիպի վարակի տարածման վտանգը եւ անհնարին համարելով վայրի թռչունների չուիմոնիտորինգը` ՍԾՏՀ ԽՎ-ն հանձնարարում է խորհրդարաններին եւ անդամ պետություների կառավարություններին ապահովել բնակչության մշտական, մանրամասն եւ հավաստի տեղեկատվություն թռչնագրիպի իրական վտանգի մասին, կոչ է ա նում բնակչությանը թռչնագրիպի տարածման դեմ պայքարի միջոցառումներ ձեռնարկել եւ խստագույնս պահպանել անվտանգության կանոնները` անհրաժեշտության դեպքում ընդունելով հավելյալ կանոններ Եվրամիության օրենսդրությանը եւ ԱՀԿ կանոններին համապատասխան:

Նիստի օրակարգային մյուս հարցը անդրադարձ էր իրավական եւ քաղաքական հարցերին: «Քաղաքացիական հասարակության դերը Սեւծովյան տնտեսական համագործակցության գործընթացում» զեկույցը ներկայացրեց իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ, Թուրքիայի պատվիրակության անդամ Մեհմեդ Սեւիգեն: Ըստ նրա` քաղաքացիական հասարակությունը ներառում է շատ թվով կազմակերպություններ, որոնք գործում են կամավոր շրջանակներում եւ ոչ կառավարական հատվածում: Պարոն Սեւիգեի հավաստմամբ` քաղաքացիական հասարակությունը իր ներդրումը կարող է ունենալ համագործակցության գործընթացում` օգտագործելով տեղական բնակչության հետ անմիջական կապի փորձը եւ տեղական սոցիալական, մշակութային եւ էկոլոգիական իմացությունը: Հավարտ նա հավելեց, որ քաղաքացիական հասարակության մեծացող մասնակցությունը քաղաքական գործընթացներին կօգնի ՍԾՏՀ ԽՎ անդամ պետությունների միասնական խնդիրների եւ նպատակների իրականացմանը, տարածաշրջանում խաղաղության եւ քաղաքական կայունության պահպանմանը:

Զեկույցի հանձնարարականը ներկայացրեց իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ռումինիայի պատվիրակության ներկայացուցիչ Բորիսլավ Ռալչեւը: Հանձնարարականում նշվում է` ՍԾՏՀ ԽՎ-ն վստահ է, որ առավել սերտ համագործակցությունը բոլոր մակարդակներում, ներառյալ քաղաքացիական հասարակության աճող մասնակցությունը, անհրաժեշտ պայման է տարածաշրջանում տնտեսական, քաղաքական եւ սոցիալական ինտեգրման արդյունավետ ապահովման համար: Տեղեկացվեց, որ վեհաժողովը պատրաստակամություն է հայտնում կենտրոնացնել ներուժը տարածաշրջանային խնդիրների լուծման համար` հանձնարարելով ՍԾՏՀ ԽՎ անդամ պետությունների խորհրդարաններին եւ կառավարություններին ուսումնասիրել տարածաշրջանային համագործակցության արդյունավետ միջոցները եւ ճանապարհները, աջակցել ոչ կառավարական կազմակերպությունների` տարածաշրջանում ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, ցույց տալ համապատասխան աջակցություն` քաղաքացիական հասարակությունների միջեւ տարածաշրջանային երկխոսության ստեղծման համար:

ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության անդամ Մեխակ Մխիթարյանն իր ելույթում անդրադարձավիշխանություն եւ քաղաքացիական հասարակություն հարաբերություններին, որկարող են զարգանալ հասարակական համաձայնությամբ: Պարոն Մխիթարյանի հավաստմամբ` իշխանության եւ քաղաքացիական հասարակության համագործակցության համար Հայաստանում ստեղծված են լավ պայմաններ: Իշխանությունը եւ հասարակությունը պետք է ապահովեն խոսքի, կրոնի եւ դատական անկախություն, ազատ ու թափանցիկ ընտրություններ: Մեխակ Մխիթարյանի գնահատմամբ` ՍԾՏՀ ԽՎ գործունեության կարեւոր ուղղություններից է անդամ պետությունների միջեւ համագործակցության զարգացումը, փոխգործակցության իրավական հիմքերի ստեղծումը, տնտեսական ու քաղաքական ինտեգրման խորացումը եւ քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը: Վկայակոչելով համաշխարհային փորձը` նա նշեց, որ հասարակական մասնակցությունն է թույլ տալիս հասնելու առավել արդյունավետության տարբեր ոլորտներում` սոցիալ-քաղաքականից մինչեւ պետական կառավարման բնագավառ: Ավարտելով ելույթը` պարոն Մխիթարյանը նշեց, որ սահմանադրական, օրենսդրական հարցերը պետք է լինեն ՍԾՏՀ ԽՎ-ի քաղաքականության հիմնական նպատակներից մեկը:

ՍԾՏՀԽՎ 27-րդ լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն հունիսի 8-ին:


07.06.2006
Ավարտվեց «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներում
Հունիսի 7-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտներին վերաբերող «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի մաս...

07.06.2006
Համագործակցություն տնտեսական օրենսդրությունը համապատասխանեցնելու գործընթացում
Հունիսի 7-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ` Բիզնեսի եւ պառլամենտի միջազգային ասոցիացիայի կոորդինացնող խմբի անդամները հանդիպեցին Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթի հետ:Խմբում ընդգրկված են պատգամավորներ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններից: Եվրախորհրդարանի փոխնախագա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am