National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.05.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Սենատում
1 / 5

Բուխարեստում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 29-ին հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Սենատում:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը, հանդիպել են  Արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ Սենատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինքուի եւ հանձնաժողովի այլ անդամների հետ:

Սենատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընդգծել է Ռումինիայի առանձնահատուկ դերը հայ ժողովրդի կյանքում` նշելով, որ Ռումինիան այն երկրներից էր, որ ապաստան տվեց ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայերի: Նա  շեշտել է նաեւ Ռումինիայի առանցքային դերը Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական խմբի տեղակայման հարցում:

Տիտուս Կոռլատեանն էլ մատնանշել է հայերի առանձնահատուկ դերը եւ մեծ ներդրումը Ռումինիայի քաղաքական եւ հասարակական կյանքում` ընդգծելով խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի ակտիվ գործունեությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ ստեղծված հումանիտար իրավիճակին, «Խաղաղության պայմանագրի» շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Կարեւորվել է այդ գործընթացներում ԵՄ ներգրավվածությունը: Կողմերն անդրադարձել են  նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Ռումինիայի Սենատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հետ հանդիպման  ընթացքում  հանգամանորեն քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման, ԵՄ նախագծերում Հայաստանի ներգրավման, տնտեսության, մշակույթի եւ կրթության ոլորտներում առկա ներուժի օգտագործման հնարավորությունները:

Ռումինիայի Սենատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուն հույս է հայտնել, որ ԵՄ-ին կհաջողվի լուծումներ գտնել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում:

Հանդիպումներին մասնակցել է նաեւ Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:
 


11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am