Հունիսի 12-14-ը Հայաստանում կլինեն ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի եւ Անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի ժողովրդավարական կառավարման ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունները:
Հունիսի 12-ին ԱԺ-ում նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ասոցիացված պատվիրակության, ԵԱՀԿ փոխդեսպան Ֆ.Քրամփի, ռազմական կցորդ Կ.Հոֆսթրայի եւ արտաքին գործերի նախարարության ԵԱՀԿ բաժնի վարիչ Վ. Ներսիսյանի հետ:
Նույն օրը հանդիպումներ կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հունիսի 13-ին նախատեսված ենհանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի անդամները կհանդիպեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ եւ կայցելեն ռազմակայաններ, իսկ Անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի ժողովրդավարական կառավարմանենթահանձնաժողովի անդամները կհանդիպեն ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բարսեղյանի եւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Նախատեսված է հանդիպում նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հունիսի 14-ին ԱԺ-ում տեղի կունենա կլոր սեղան պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ` թեմաներեն են. պաշտպանության սեկտորի բարեփոխումները, տարածաշրջանային հակամարտությունները, Եվրաատլանտյան ինտեգրումը:
Նույն օրը տեղի կունենա հանդիպում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ:
Հունիսի 14-ին համատեղ պատվիրակությունները կմեկնեն Վրաստան: