Հունիսի 9-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ հունիսի 12-14 -ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստա շրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել են 12 օրինագծեր: ԱԺ առաջիկանիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 43 հարց, միջազգային 8 պայմանագիր:
ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրկարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հունիսի 12-14-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հունիսի12-ի ԱԺ նիստում: