National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.06.2023
Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդընթին:

ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու մեր երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները:

Անդրադարձ է եղել հունիսի 1-ին Քիշնեւում երկու երկրների վարչապետների կարճ հանդիպմանը եւ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի Հայաստան այցին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԹ կողմից իրականացվող խորհրդարանի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները տարածաշրջանի անվտանգության շուրջ մտքեր են փոխանակել բրիտանացի գործընկերների հետ՝ մանրամասնելով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am