ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց:
Լրացում է կատարվել Ազգային ժողովի խորհրդի
2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա
եւ փոփոխություններ`
020-Ա
որոշումներում: