National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2023
Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան
1 / 3

Դեռեւս երկու տարի առաջ սկսվել է գործընթաց, որպեսզի կարողանանք էապես լավացնել ՀՀ ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների որակը: 2022 թվականի նոյեմբերի 28-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունված հրամանի նպատակն է, որ մենք ներմուծման ժամանակ ստուգենք ներկրվող նյութի այն լրացուցիչ պարամետրերը, որոնք թույլ կտան ավելի բարձր վերահսկողություն ունենալ ապրանքների նկատմամբ. ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե հստակ ինչ մեխանիզմներ կան գյուղատնտեսական սննդամթերքների որակը վերահսկելու համար: Կարեւորելով օրենսդրական փաթեթով ներկայացված լրացումները՝ պատգամավորը նաեւ հետաքրքրվել է՝ արդյո՞ք պարբերաբար ստուգումներ իրականացվում են՝ ընդգծելով, որ գենետիկորեն փոփոխված մթերքը քայքայում է մարդու առողջությունը: «Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է: Բացի այդ՝ նախաձեռնել ենք Հայաստանում ստեղծել հետազոտական լրացուցիչ հզորություններ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարբերաբար ստուգումներ է անցկացնում, եւ դուք ժամանակ առ ժամանակ տեսնում եք, որ ստուգումների արդյունքում կասեցվում է այս կամ այն տնտեսավարողի գործունեությունը, քանի որ նրանց գործունեությունը չի բավարարում ՀՀ եւ ԵԱՏՄ տեխնիկական կարգերով սահմանված պահանջներին»,- հավելել է Վահան Քերոբյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Ազգային ժողովի հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Օրենսդրական փաթեթը, որն առաջարկվում է քննարկել 24-ժամյա ընթացակարգով, նպատակ ունի սահմանել լրացուցիչ կարգավորումներ՝ ժամանակակից մեխանիզմներով կառավարելու ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներմուծման ընթացակարգը»,- ընդգծել է հիմնական զեկուցողը:

Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում կսահմանվի իրավակարգավորում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունել իրավական ակտեր, որոնք ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կընդունվեն եւ ոլորտում առաջացած խնդիրները, որոնք կարող են խթանել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, ավելի արագ եւ հրատապ լուծումներ կստանան:

Սահմանվել են ՀՀ-ում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման եւ գրանցումից հանելու, ինչպես նաեւ ներմուծման կարգերը:

«Էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է Հայաստանում գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա ձեւավորելու ուղղությամբ»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին: Պատգամավորը նշել է, որ Հայաստանի բազմաթիվ գյուղեր աննախադեպ կարկուտի պատճառով վնասներ են կրել, եւ գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, մնացել են մենակ: Գառնիկ Դանիելյանը նաեւ հետաքրքրվել է՝ արդյո՞ք վնասների գնահատում կատարվել է: Վահան Քերոբյանը հավելել է, որ Կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ապահովավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից, ապահովագրել իրենց բերքը: «Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք: Այսինքն՝ չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրության ընկերություններն անեին: Դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն փաթեթը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները եւ գյուղացիները: Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը եւ չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է»,- նշել է նախարարը: Նրա խոսքով Կառավարությունը տարեցտարի ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալները՝ ավելացնելով նաեւ նոր բերքի տեսակները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am