National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.06.2023
Մեր երկրում ՀՀ օրենսդրությունը ԵՄ-ին մոտարկելու համապատասխանությունը ստուգող մեխանիզմներ կներդրվեն. Արդարադատության նախարարի տեղակալ
1 / 1

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ԵՄ միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` ՍԵՊԱ-ն, որով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը: Մոտարկման գործընթացը ենթադրում է ԵՄ համաձայնագրով` նշված օրենսդրությանը համապատասխան նորմատիվ իրավական ակտերի, նախագծերի մշակում եւ ընդունում: Այս մասին Ազգային ժողովի` հունիսի 13-ին կայացած նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում:

Ըստ նախարարի տեղակալի` ԵՄ հետ նման համաձայնագրեր կնքած երկրներում արդեն իսկ ներդրվել են մեխանիզմներ, որոնցով ստուգվում է օրենսդրության մոտարկման համապատասխանեցումը: Գործում են առանձին ինստիտուտներ, որոնք մոտարկման վերաբերյալ եզրակացություններ են տալիս:

«Հայաստանի Հանրապետությունում գործընթացը լավագույնս կարելի է կազմակերպել հետեւյալ կերպ. ոլորտի քաղաքականություն մշակող մարմինը պետք է մշակի համապատասխան իրավական նախագիծ, որը պետք է ներկայացվի լիազոր մարմնին փորձաքննության, վերջինս պետք է տա եզրակացություն` մշակված իրավական ակտը համապատասխանո՞ւմ է ԵՄ օրենսդրությանը, թե` ոչ, մասնավորապես, կոնկրետ այն նորմին, որին հղում է տվել ակտը մշակող մարմինը»,- նշել է Արա Մկրտչյանը:

«Նշված գործընթացն ապահովելու համար ներկայացված նախագծով սահմանվել է «օրենսդրության մոտարկման» հասկացությունը, նախատեսվել է նաեւ, որ մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացվելու է ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող պետական-իրավական փորձաքննության շրջանակում: Նախագիծը մոտարկող մարմնի` որեւէ նախարարության կողմից մշակվելուց հետո, պետաիրավական փորձաքննության հետ միաժամանակ ներկայացվելու է Արդարադատության նախարարություն, որտեղ իրականացվելու է համապատասխանության ստուգումն ու ըստ այդմ է տրամադրվելու եզրակացություն»,- նշել է փոխնախարարն ու հավելել, որ նախագիծն ուսումնասիրվել ու հավանության է արժանացել ԵՄ փորձագիտական թիմի կողմից, քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, հաշվի են առնվել նրանց առաջարկները:

Նախագծի քննարկումը կշարունակվի հունիսի 14-ին` ԱԺ հերթական նիստի ընթացքում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am