National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2023
Խորհրդարանը շարունակել է ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը
1 / 4

ԱԺ հունիսի 14-ի նիստում շարունակվել է ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանից հետաքրքրվել է` ճանապարհային քարտեզ ու գնահատական կա՞, ի՞նչ ծավալի փորձաքննություն է իրականացնելու Արդարադատության նախարարությունը, ինչին ի պատասխան` նախարարի տեղակալը նշել է, որ մոտարկման ենթակա յուրաքանչյուր իրավական ու օրենդրական ակտ համապատասխան գերատեսչությունում է մոտարկվելու, ոչ թե Արդարադատության նախարարությունում: Նախարարությունը միայն փորձաքննություն է իրականացնելու` որքանո՞վ է մոտարկման գործընթացը համապատասխանում ԵՄ օրենսդրությանը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն էլ նշել է, որ ՀՀ-ն փորձ է անում իր օրենսդրությունը մոտարկել ԵՄ օրենսդրությանը:

«Պարզ է, որ պետք է լինի մարմին, որը մոտարկման գործընթացի նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնի` հավաստիացնելով, որ մոտարկումն իրականացվում է ԵՄ օրենսդրությանը համապատասխան: Այս նախագիծն Արդարադատության նախարարությանը նման լիազորություն տալու մասին է»,- նշել է պատգամավորն ու հավելել, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Առաջին ընթերցմամբ այսօր ընդունված որոշ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ որոշմամբ կիրականացվի հատուկ ընթացակարգով` քսանչորս ժամվա ընթացքում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am