National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2023
Քննարկվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 7

Հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանին` որպես համաձայնեցված թեկնածու:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային փորձը: Ըստ այդմ` Անահիտ Սարգսյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, փաստաբան է, 2017-2019 թվականներին եղել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, տիրապետում է երեք լեզվի, մի շարք գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Կառավարության բոլոր նախագծերին դեմ է քվեարկում, հետաքրքրվել է` ո՞րն է նրանց ակնկալիքը, չէ՞ որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից է կախված թեկնածուի ընտրվելը:

Հայկ Մամիջանյանը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունը կշահի, եթե թեկնածուն ընտրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարցրել է` արդյոք զեկուցողին չի հետաքրքրում իրենց թեկնածուն կընտրվի՞, թե` ոչ:

Խմբակցության ղեկավարը կրկնել է, որ երկիրը կշահի նման պրոֆեսիոնալ մասնագետի գործունեությունից:

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է, թե 2017 թվականին Հայաստանում քանի մենաշնորհ է եղել:

Ի պատասխան նշվել է, որ 2018 թվականից մինչ այսօր բենզին ներկրող ընկերությունների չափաբաժինը շատ քիչ է փոխվել, շաքարավազ ներկրող խոշոր կազմակերպությունների չափաբաժիններն առհասարակ չեն փոխվել, նույնը վերաբերում է նաեւ հացահատիկին:


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանը,  շնորհակալություն հայտնելով ընդդիմադիր խմբակցություններին իր թեկնածությունն առաջադրելու համար, ներկայացրել է իր տեսլականը հանձնաժողովում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Նշվել է, որ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է: Թեկնածուն շեշտադրել է ազատ ու բարեխիղճ մրցակցության անհրաժեշտությունը, կարեւորել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հանրությանն իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Նա կողմ է բնական մենաշնորհների վերացմանը, ինչը, ըստ նրա, կնպաստի տնտեսության ակտիվացմանը:

Անահիտ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում առնչվել են տնտեսական մրցակցությանը, մենաշնորհներին, գերիշխող դիրքի չարաշահմանը, հանձնաժողովի գործունեության թվայնացմանը եւ այլն:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվել է` արդյո՞ք թեկնածուին հետաքրքիր է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչպես է քվեարկելու:

Ի պատասխան` Անահիտ Սարգսյանը նշել է. «Իմ ընտրությունը եւ իմ աշխատանքը հանձնաժողովին, կարծում եմ, օգտակար կլինի»:

Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արփինե Դավոյանը բարձրաձայնել են տարիներ առաջ սոցիալական ցանցերում թեկնածուի ոչ պատշաճ գրառումները ժողովրդի եւ իշխող քաղաքական ուժի վերաբերյալ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է` թե ո՞րն է թեկնածուի խորհրդարան գալու իմաստը, երբ ոչ պատշաճ գրառումներ է կատարել մեր ժողովրդի հասցեին:

Թեկնածուի կարծիքով ինքը լավ կաշխատի հանձնաժողովում:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում անդրադարձել են թեկնածուի նախկինում կատարած նպատակային ոչ պատշաճ արտահայտություններին ու սոցիալական ցանցերում արված գրառումներին:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am