ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն լրացուցիչ կարգավորումներ` ժամանակակից մեխանիզմներով կառավարելու ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներմուծման ընթացակարգերը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: