2022 թվականի տնտեսական գործունեության արդյունքում էական առաջընթաց ունենք: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Գուրգեն Արսենյանն ու նկատել, որ ԱԱՀ պրոցեսը ողջունելի է, բայց կան մտահոգություններ օրինականության հետ կապված. ձեւավորվել է խարդախների պլաստ, որը զբաղված է ԱԱՀ վերադարձի խարդախությամբ, ու վնաս է հասցվում երկրի պետական բյուջեին: Պատգամավորն ահազանգել է` խնդիրն ահագնանում է ու հետաքրքրվել` խնդիրը կանխելու տարբերակներ քննարկվո՞ւմ են:
Հարցին արձագանքել է երկրի վարչապետը եւ հաստատել, որ նշված խնդիրը կա:
«Կան քրեական գործեր, կալանավորված անձինք, մեծ չափերի վերականգնում, շղթաների բացահայտում ու դրանց աշխատանքի խափանում, կա նաեւ օրենսդրական փոփոխություն կատարելու նախաձեռնություն, որ այդ շղթաներն օրինականության պատրանքի ներքո չկարողանան գործել»,- ասել է ՀՀ վարչապետը:
Մանրամասները` տեսանյութում: