«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվել է խաղաղության բանակցության գործընթացով:
«Խաղաղության պայմանագրի շուրջ եւ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը, եւ ի վերջո Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի: Սա առաջին եւ վստահ եմ, որ վերջին դրսեւորումը չէ: Մենք, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, նման վարքագծի վերաբերյալ պետք է կտրուկ դիրքավորվենք»,- ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Մանրամասները` տեսանյութում: