National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.06.2006
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հանդիպումը խորհրդարանում

Հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարական կառավարման հարցերի եւ ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովների պատվիրակությունը հանդիպեց ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:

Ողջունելով հյ ուրերին`  հայկական պատվիրակության  ղեկավար Մհեր
Շահգելդյանը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը` դիտարկելով այն որպես տարածաշրջանային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչ մաս: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կարեւորվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում Հայաստանի մասնակցությունը: Մհեր Շահգելդյանը նշեց, որ ժողովրդավարության զարգացման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն համընթաց Հայաստանը փորձում է ավելի մեծացնել պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում ժողովրդավարական վերահսկողությունն եւ թափանցիկությունը: Կարեւորվեց Հայաստանում պառլամենտարիզմի զարգացումը: Նշվեց, որ Հայաստանը աշխատում է անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ: Հայաստան-ՆԱՏՕ ԽՎ հարաբերությունների զարգացումը պարոն Շահգելդյանը տեսնում է մի շարք ուղղություններով. անվտանգություն, քաղաքացիական պաշտպանություն, հակաահաբեկչական պայքար, ժողովրդավարության զարգացում եւ այլն: Այս համատեքստում կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` պարոն Շահգելդյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին:

Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի նախագահ Վահիթ Էրդեմը  /Թուրքիա/ նշեց, որ ՆԱՏՕ-ն իր կառուցվածքով  եւ յուրահատկությամբ պատմության ընթացքում ապացուցել է, որ կարող է  հիմնախնդիր ունեցող երկրների համար համագործակցության հնարավորություններ ստեղծել` մասնավորապես օրինակ բերելով Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունների զարգացումը: Նշվեց, որ ՆԱՏՕ-ն շարունակում է բաց դռների քաղաքականությունը: Նա նշեց, որ Թուրքիան պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները եւ դրանք չի պայմանավորում հակամարտությունների լուծումներով: Թուրքիայում գտնում են, որ 21-րդ դարում պետք է ապագային նայել, ոչ թե անցյալին, պետք է դարերից եկող հարաբերությունները զարգացնել` վերականգնելով բարեկամությունը:

ԵԱՀԿ փոխդեսպան պարոն Քրամփի եւ ռազմական կցորդԿարլ Հովսթրայի եւԱԳՆ ԵԱՀԿ բաժնի վարիչ Վարուժան Ներսիսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային հակամարտությունների եւ Սեւծովյան տարածաշրջանային համագործակցությանը առնչվող հարցեր: ԵԱՀԿ ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում իրականացվող ծրագրերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման, ռազմաքաղաքական եւ բնապահպանական, տնտեսական անվտանգության ուղղություններով:

Վարուժան Ներսիսյանն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության խնդրին, ներկայացնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը եւբանակցային գործընթացի ներկա փուլը: Կարեւոր համարվեց հանդուրժողականության հաստատումը, անընդունելի համարելով ռազմատենչ կոչերը, պատերազմի եւ ատելության քարոզը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


12.06.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին`  ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, որում ասված է.«Հարգարժան պարոն վարչապետՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով:Մաղթում եմ երջանկություն ու առողջություն, հաջողություններ պետական-քաղաքական...

12.06.2006
Ազգային ժողովի նիստում
Հունիսի 12-ին ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին հունիսի 12-14-ի նիստերի  օրակարգը եւ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշումը: «Արդարություն» խմբակցության ներկայացրած «2005 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թու...

12.06.2006
Նախապատրաստվում է միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն  ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ստեֆան Դիմիտրովին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հարցերը:  Պարոն Դիմիտրովը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Գ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am