National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.06.2023
Ադրբեջանի վարքագիծն անընդունելի ու մերժելի է. պետք է զսպել այդ երկրի անհագ ցանկությունները. Արծվիկ Մինասյան
1 / 4

2022 թվականի բյուջեն չի ապահովել Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների գոնե մասնակի լուծումը: Այս մասին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է բյուջեի կատարողականի քննարկմանն ու հայտնել, որ այդ ընթացքում կեղծիքներ են հնչել: Պատգամավորը խոսել է 2000-ականների ԼՂ մասով բանակցությունների, նույն ժամանակահատվածում Մեղրիի ու տարածքային փոխանակման առաջարկի, երկրում աղքատության ավելացման մասին:

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նախօրեին` ադրբեջանցիների` Հակարիի կամուրջն արկակոծելու հարցին: Պատգամավորը հայտնել է, որ ինքն այդ թեմայով խոսել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որն իրեն տեղեկացրել է` Ադրբեջանը փորձում է շարունակել ագրեսիան. սրացումը հատկապես կապված է եղել ՀՀ խորհրդանիշների տոնի հետ, որը նշվում է հունիսի 15-ին: 
  
«Ադրբեջանի վարքագիծն անընդունելի ու մերժելի է: Մեր կոչն Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ: Միջազգային մակարդակում առնվազն պետք է հասնել այն բանին, որ Ադրբեջանի անհագ ցանկությունները զսպվեն»,- ասել է Արծվիկ Մինասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am