National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.06.2023
Պետությունը պայմաններ է ստեղծում, որ օտարերկրյա կազմակերպությունները բույսերի` երկրի համար կարեւոր սորտեր ներկրեն. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
1 / 8

«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններով առավել ճշգրիտ ու Բույսերի նոր սորտերի միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանվում են Հայաստանում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը:

Հանձնաժողովում երկրորդ ընթեցմամբ քննարկվել է ««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարը հավաստիացրել է, որ ներկայումս մեր երկրում բույսերի նոր սորտերի բուծողների իրավունքների պահպանությունը պատշաճ չի իրականացվում եւ արտադրական նպատակներով առանց բուծողի թույլտվության բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր:

«Արդյունքում` վստահության բացակայությամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում բուսաբուծության ոլորտի տնտեսվարողների համար մեծ պահանջարկ ունեցող մրցունակ սորտերի ձեռքբերումը հասանելի չի լինում, հանրապետությունում սելեկցիոն գործունեությունը գրավիչ չէ, եւ օտարերկրյա սերմնարտադրությամբ ու տնկարանային արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար խոչընդոտներ են ստեղծվում արտադրության հիմնման հարցում», - ասել է նախարարի տեղակալը:

Նախագծի նպատակն է ապահովել այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիքի առկայությունը, ինչը հնարավորություն կտա օտարերկրյա բուծողների կողմից ստեղծված մրցունակ սորտերը ներդնել հանրապետությունում` բարձրացնելով արտադրողականությունը: Բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ ՀՀ-ում բուծողի գիտական սելեկցիոն գործունեությունը շահութաբեր կդառնա, սելեկցիայի ու սերմնաբուծության զարգացման համար:

Նախագծի ընդունման պարագայում նպաստավոր պայմաններ կստեղծվեն օտարերկրյա սերմարտադրող եւ տնկարանային արտադրություններով զբաղվող ընկերությունների կողմից ներդրումների ներգրավման համար:

Փոխնախարարը նշել է, որ  Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (ՈՒՊԵՎ)խորհրդատվական կոմիտեի նիստում օրենքի նախագիծը հավանության է արժանացել: Մեր երկիրը ՈՒՊՈՎ (UPOV) խորհրդատվական կոմիտեի անդամ կդառնա օրենքի ընդունումից մեկ ամիս անց:

Աշխեն Շիրվանյանը հայտնել է նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է փոխնախարարից` նախադեպ կա՞, երբ պետական մարմիններն արտասահմանյան սերմարտադրող ընկերությունների նկատմամբ ճնշում են գործադրել:

«Պետությունն օտարերկրյա սերմ ներմուծող կազմակերպությունների աշխատանքին որեւէ կերպ չի խոչընդոտում, այլ ընդհակառակը, պայմաններ է ուզում ստեղծել, որ վերջիններս մեզ համար կարեւոր սորտեր ներկրեն», - ասել է նախարարի տեղակալը:

Օրենքի նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի նիստում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am