National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.06.2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ. Լիլիթ Մինասյան
1 / 3

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Մինասյանի`  քրեական վարույթի պատշաճ ամրագրման նպատակով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ` միաժամանակ հնարավորություն ընձեռելով դրանք պահպանել շարժական էլեկտրոնային կրիչներում:

Նշվել է նաեւ, որ օրենսգրքի անցումային դրույթների համաձայն` 8-րդ հոդվածով սահմանված վարութային գործողությունների? էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

Օրենսգրքի 8-րդ եւ մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն` վարութային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը:

Լիլիթ Մինասյանի հավաստմամբ` վերոնշյալ իրավակարգավորումների գործնական կիրարկումն ապահովելու համար իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու համար քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման գործընթացի շրջանակներում տեղեկատվության հավաքագրման, մշակման ու պահպանության համար առավել նպատակահարմար է սերվերային ենթակառուցվածքների օգտագործումը:

Նա նշել է, որ ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված` առավել նպատակային է դիտարկվել ամրագրման ենթակա տվյալները սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի ամրագրումն  ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներում:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ Կառավարությունը նախագծի վերաբերյալ որեւէ առարկություն չունի եւ կոչ է արել կողմ քվեարկել:

Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am