National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.06.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
1 / 7

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է  ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ այսօր քննարկվելուց եւ ընդունվելուց հետո նախագծում կատարվել են որոշ հստակեցումներ, որոնք նախագծի էությունը չեն փոխում: Առաջարկները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Հարակից զեկուցող Թագուհի Ղազարյանը պարզաբանել է, որ  նախագիծը վերաբերում է միջին մասնագիտական կրթություն ունեցող այն 1300-ից ավելի ուսուցիչներին, որոնք այս պահի դրությամբ աշխատում են դպրոցներում:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ԱԺ նիստում հնչած այն տեսակետներին, թե հնարավոր է, որ ուսուցիչները զրկվեն իրենց աշխատանքից: Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ  նախարարությունն այս նախագծով եւս մեկ հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, քանի որ, եթե այս նախաձեռնությունը չլիներ, ապա միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներն օգոստոսի 20-ից  ինքնաբերաբար դուրս էին  գալու աշխատանքից, ինչպես սահմանված է գործող օրենքով: Սիսակ Գաբրիելյանը ուսուցիչներին հորդորել է օգտվել տրված հնարավորությունից:

Նշենք, որ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր բարձրագույն կրթություն ունենան: Բարձրագույն կրթություն ստանալու համար տրվել է որոշակի ժամանակահատված, եւ շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից:  Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչ չի ստացել բարձրագույն կրթություն, եւ այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն:

Նախագծով առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք եւս կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս եւ ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am