National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
26.06.2023
Համաձայնագրով Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի երկուստեք սահմանները հատել ID քարտով
1 / 3

«Հայաստանի՝ Վրաստանի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ հունիսի 26-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացնելով 2023 թվականի հունվարին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ համաձայնագիրը բխում է ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրից:

Ըստ նրա՝ փաստաթղթով սահմանվում է, որ մի կողմի պետության քաղաքացիները՝ անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի մուտք գործելու, գտնվելու տարանցիկ երթեւեկելու, դուրս գալու մյուս կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած հարյուր ութսուն օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով՝ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների ինքնությունը եւ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ վրացական կողմն արդեն վավերացրել է համաձայնագիրը:

Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, փաստել է, որ մեր երկիրը կարեւորում է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Հանձնաժողովի նախագահը հատկապես ընդգծել է Վրաստանի հետ նպատակային, բարեկամական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչին էլ կնպաստի այս համաձայնագրի վավերացումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագի» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, կարեւորելով համաձայնագրի վավերացումը, նշել է, որ միայն իրական ջերմ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներն են գնում նման քայլի: Ըստ նրա՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը:
 


23.11.2024
Ալեն Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների համատեքստում պաշտոնական այցով Հանոյում էր
Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ:  Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերությունն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am