National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.06.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին
1 / 9

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս առաջարկություններ չեն ներկայացվել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ենթակայության հստակ չափանիշներ, դիմումի քննության ժամկետը եւ կարգը, ինչպես նաեւ  դրա վերադարձման եւ մերժման հիմքերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am