National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
27.06.2023
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը
1 / 6

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  հունիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը:

Կարեւորվել է ՀՀ խորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում:

Հայկ Կոնջորյանը կարեւորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում այսօր կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց:

Դեսպան Քրիստինա Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունն ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am