National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.07.2023
Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը 2023 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ
1 / 1

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ԱԺ բյուջետային գրասենյակի 2023 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ:

Ըստ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Աշոտ Եղիազարյանի՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ստացվել է 10 հարցում, որից 2-ը՝ պատգամավորական, 8-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 36 հարցում, որից 13-ը՝ պատգամավորական, 23-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորների է տրամադրվել 140 տեղեկանք: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում պատրաստվել է 254 տեսակի տեղեկանք:

Նշվել է, որ բյուջետային գրասենյակը պատրաստել է ոլորտային տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի (մարտ, ապրիլ, մայիս) պետական բյուջեներով նախատեսված ծախսերի կատարման ընթացքի վերաբերյալ: Պատրաստված 48 (առաջին կիսամյակում՝ 91) տեսակի տեղեկանքները տրամադրվել են ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովներին՝ ըստ իրենց գործունեության ոլորտների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին:

Զեկուցողի հավաստմամբ հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակը պատրաստել է 2 (առաջին կիսամյակում՝ 8) տեսակի համեմատական-վերլուծական տեղեկանքներ ՀՀ 2023 թվականի (հունվար-մարտ) պետական բյուջեներով նախատեսված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրման ընթացքի վերաբերյալ: Դրանք նույնպես տրամադրվել են Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին եւ պատգամավորներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am