National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.07.2023
Բարեփոխվում է «Նոտարիատի մասին» օրենքը
1 / 2

Ազգային ժողովը հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտնել է, որ 2001 թվականին ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել մի շարք թերություններ, բացթողումներ, որոնք շտկման, վերանայման եւ հստակեցման կարիք ունեն, թեեւ օրենքը պարբերաբար փոփոխության է ենթարկվել:

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլեւս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձեւակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է ՀՀ քաղաքացու անձնագրում դրվող՝ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հաստատող կնիքով (ելքի վիզա), ինչը ստանալու համար հերթեր են գոյանում անձնագրային բաժանմունքներում: «Ինչի՞ համար է դա: Աշխարհում կա՞ մեկ այլ երկիր, որի քաղաքացին ունի վավեր անձնագիր, բայց այդ անձնագիրն օգտագործելու համար նաեւ առանձին կնիք է պետք»,- հարցրել է պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե արդյոք նախատեսված է ընթացակարգ՝ հանելու այդ ընթացակարգը: Փոխնախարարի պարզաբանմամբ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերջնական եւ ամբողջապես կներդրվեն բիոմետրիկ` կենսաչափական տվյալներ պարունակող  անձնագրերը, եւ նման կնիքի անհրաժեշտություն չի լինի: Արա Մկրտչյանի տեղեկությամբ նման մեկ այլ երկիր չկա:

Իսկ թե երբ կներդրվի բիոմետրիկ անձնագրերի համակարգը, փոխնախարարը տեղեկություն չուներ, քանի որ հարցն արդարադատության ոլորտի տիրույթում չէր:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am