National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.07.2023
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը
1 / 10

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում սահմանել փոխադրավարձն առանց մրցույթի:

Նշվել է, որ փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Կառավարությունը:

Ըստ փոխնախարարի՝ կվերանայվի նաեւ բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները սպասարկող տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պահանջը:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել լրամշակված օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am