National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.07.2023
Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. Նարեկ Զեյնալյան
1 / 8

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. նշել է  ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հանձնաժողովի՝ հուլիսի 12-ին հրավիրած արտահերթ նիստում:  Նա տեղեկացրել է, որ նախագիծը հետապնդում է մի քանի նպատակ՝ օգտագործել բժշկական ասոցիացիաների ներուժն առողջապահական համակարգի զարգացման  եւ բուժօգնության արդյունավետության բարձրացման գործում, խրախուսել եւ խթանել ասոցիացիաների զարգացմանն ու կայացմանը, ինչպես նաեւ մոտիվացնել բուժաշխատողներին՝ անդամագրվելու ասոցիացիաներին եւ մասնակցելու դրանց աշխատանքներին:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները:

Հանձնաժողովը քննարկել է  նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական  զեկուցող Նարեկ Զեյնալյանը նշել է, որ կատարվել է խմբագրական փոփոխություն, որն ընդունվել է: Օրենքի նախագծում  ամրագրվել է, որ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան եւ (կամ) հյուսվածք եւ (կամ) հեղուկ  ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով ենթակա է պարտադիր ձեւաբանական հետազոտության, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված այն դեպքերի, երբ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը բացակայում է:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու  փոփոխությունները: Նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախաձեռնության անհրաժեշտությունը ծագել է այն փաստից հետո, երբ տեսչական մարմինը դեղատներում հայտնաբերել է դրոշմապիտակավորված, բայց ՀՀ-ում չգրանցված դեղորայք: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ նախագծում մերժման հիմքերի մեջ ավելացվել է մեկ հոդված, ըստ որի՝ դրոշմապիտակի տրամադրման ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների ներմուծման հավաստագրի բացակայությունը հիմք է դրոշմապիտակ չտրամադրելու համար:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ Կառավարության կողմից եղել են մի քանի տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքների նախագծերին:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am