National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.06.2006
Չեխիայի Հանրապետության Սենատի պատվիրակությունը Հայաստանում

Հունիսի 19-21-ը Հայաստանում կլինեն Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության  հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամները:

Հունիսի 19-ին պատվիրակությանը կընդունի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, այնուհետեւ պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Ծիծեռնակաբերդում` ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նույն օրը  պատվիրակությանը կընդունի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:

Հունիսի 20-ին  Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամներին կընդունի  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը: Նույն օրը պատվիրակությանը կընդունի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

Հունիսի 21-ին նախատեսված է հանդիպում ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի հետ:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am