Հունիսի 19-21-ը Հայաստանում կլինեն Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամները:
Հունիսի 19-ին պատվիրակությանը կընդունի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, այնուհետեւ պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Ծիծեռնակաբերդում` ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նույն օրը պատվիրակությանը կընդունի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:
Հունիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամներին կընդունի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը: Նույն օրը պատվիրակությանը կընդունի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
Հունիսի 21-ին նախատեսված է հանդիպում ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի հետ: