National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.06.2006
Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամները խորհրդարանում

Հունիսի 19-ինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության  հարցերի հանձնաժողովի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանըկարեւորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը`  ընդգծելով երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը արդյունավետ կարող է լինել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության առումով:

Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության  հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռոստիսլավ Սլավոտենիկը նույնպես կարեւորեց քաղաքական, միջխորհրդարանական եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, համագործակցությունը իրավապայմանագրային դաշտում:Հանձնաժողովի անդամ Յարոմիր Շտետինան նշեց, որ իր եւ Չեխիայի հայ համայնքի նախաձեռնությամբ, ինչպես նաեւՉեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հովանավորությամբ երկու ամիս առաջ Սենատում կազմակերպվել է 1915 թ. հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս: Պատգամավորը հույս հայտնեց, որ աշնանըՉեխիայի Սենատը կընդունի հայոց ցեղասապնությունը ճանաչող  հայտարարություն:

Չեխական կողմի հարցադրմանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջերս դրական տեղաշարժեր չեն նկատվում եւ արդյո՞ք Մինսկի խումբը չի սպառել իրեն եւ նոր ձեաչափի անհրաժեշտություն չի առաջացել, պարոն Ռուստամյանը պատասխանեց, որ նոր ձեւաչափի անհրաժեշտություն չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է դեռ 1992 թ-ից, խորապես տիրապետում է խնդրին եւ վերջին ութ տարիների ընթացքում երեք արժեքավոր առաջարկություններ է ներկայացրել: Իսկ թե ինչու բանակցային գործընթացում դրական տեխաշարժեր չկան, ապա, ըստ պարոն Ռուստամյանի, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը անընդհատ մերժում է ներկայացված առաջարկությունները եւ հրաժարվում որեւէ փաստաթղթի ստորագրումից, որը հակասում է հիմնախնդրի լուծման իր պատկերացումներին:Պարոն Ռուստամյանի կարծիքով տարածաշրջանային փոխգործակցության զարգացմամբ միայն կարելի կլինի հակամարտությունների կարգավորման գործընթացում հաջողության հասնել, ինչին մեծապես խոչընդոտում են Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց վարած քաղաքականությամբ, որը բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում եւ ետ մղում հիմնախնդրի լուծումը:

Հյուրերի խնդրանքով Պարոն Ռուստամյանն անդրադարձավ ԵՄ-Թուրքիա եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նշելովոր Հայաստանը բազմիցս հայտարարել է առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու իր պատրաստակամության մասին, ինչին ի պատասխան թուրքական կողմը նախապայմանններ է առաջադրում, այդ թվում նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում: Թուրքիայի ԵՄ հնարավոր անդամակցությանը անդրադառնալով, պարոն Ռուստամյանը նշեց, որ Եվրամիությունը ոչ թե միայն աշխարհագրական տարածք է, այլ նախեւառաջ արժեքային համակարգ, եւ ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ է յուրացնել եվրոպական արժեքները, այս համատեքստում կարեւորելով Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, որովհետեւ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, ոչ մի երաշխիք չկա, որ նորից չի կրկնվի այն:

Չեխական կողմը համակարծիք լինելով Արմեն Ռուստամյանի հետ, ավելացրեց, որ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ դեռ 10-15 տարի կշարունակվեն, եւ Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը պարտադիր է:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am