National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.8.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
29.08.2023
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը կանցկացվի միայն էլեկտրոնային եղանակով
1 / 14

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդներն այսուհետ կանցկացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստի ընթացում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:

Փոխնախարարը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի քանի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները եւ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները՝ ըստ չափորոշիչների, աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների, ինչպես նաեւ աճուրդի կանոնակարգը: ՆԳ նախարարի տեղակալը հավելել է նաեւ, որ կարգավորումների արդյունքում աշխատակցի ու քաղաքացու շփումը կբացառվի:

«Համարանիշների նոր տեսակ է սահմանվում: Դա առանձնահատուկ համարանիշների տեսակն է, որը նոր թվային համադրում ունի: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ ենք արել, որոնք ընդունվել են ՆԳՆ կողմից»,- հարակից զեկույցի ընթացքում ասել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ու հորդորել կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի անդամների կողմից ու ընդգրկվել առաջիկա նիստերի օրակարգում:

Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի քննարկումը հետաձգվել է:


29.08.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am