National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.06.2006
Հանդիպում անգլիացի դիվանագետների հետ

Հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Վահան Հովհաննիսյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպեցին Հայաստանում  Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Էնտոնի Ջոն Ջեյմս Քենթորին եւ արտգործնախարարության արեւելյան վարչության պետի տեղակալ Ա. Փեյջին:

Պարոն Փեյջի խնդրանքով ԱԺ փոխնախագահ ՎահանՀովհաննիսյանն անդրադարձավերկրի ներքին զարգացումներին, եվրաինտեգրմանն ուղղված բարեփոխումներին, քաղաքական դասավորումներին, 2007 եւ 2008 թթ. տեղի ունենալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին:

Գալիք խորհրդարանական ընտրություններից, պարոն Հովհաննիսյանի գնահատմամբ, մեծապես կախված կլինեն նախագահական ընտրությունները: Դրանք նաեւ երկրի ժողովրդավարացման փորձաքար կլինեն, ուստի բոլոր քաղաքական ուժերը չպետք էջանք խնայեն`խախտումներ թույլ չտալու համար: Երկրում իրականացվող օրենսդրական, տնտեսական ու քաղաքական բարեփոխումները ճիշտ ուղու վրա են, թեեւ դրանց իրականացման մեխանիզմների մեջ թերություններ կան: Հայաստանի տնտեսության զարգացման վրա իրենց բացասական կնիքն են թողնում նաեւ արտաքին գործոնները, մասնավորապես Թուրքիայի շրջափակումն ու ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը:

Պարոն Փեյջի այն հարցին, թե ղարաբաղյան հարցի կարգավորման ինչ կանխատեսումներ կան, պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Մինսկի խմբի շրջանակներում եղել են3 առաջարկություններ, որոնքՀայաստանն ընդունել, իսկ Ադրբեջանը մերժել է: Վերջինս ոչ թե հիմնախնդիրն է ուզում տեսնել, այլհետեւանքները վերացնել, ինչն առանց հիմնախնդրի լուծման հնարավոր չէ: Վահան Հովհաննիսյանն անթույլատրելի համարեցնավթային գործոնի հաշվառումով հետագայում ուժային ճանապարհով հարցը լուծելու ադրբեջանական մտայնությունը եւ միջազգային հանրության կողմից այդ երեւույթի դեմ կտրուկ քայլեր չձեռնարկելը:

Պարոն Փեյջը նշեց, որ տնտեսական որոշ շրջանակներ նավթային գործոնի հետ կարող են կապել ղարաբաղյան հարցի լուծումը, բայց դա Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշումը չէ, եւ հավաստիացրեց, որ իր երկիրը ամեն ինչ անում է խաղաղ ճանապարհովղարաբաղյան հարցի կարգավորման փոխշահավետ լուծում գտնելու համար:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am