National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
01.09.2023
Ավարտվել են «Ամառային դպրոց» ծրագրի դասընթացները
1 / 14

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Գիտելիքի եւ դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել եւ հավաստագրեր ու խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին՝ մաղթելով բազում հաջողություններ նոր ուսումնական տարում:

Ալեն Սիմոնյանը կարեւորել է փորձի ձեռքբերումը՝ նշելով, որ այն օգտակար է լինելու հետագա գործունեության ընթացքում: Անդրադառնալով ծրագրի ձեւաչափին՝ ԱԺ նախագահը նշել է. «Սա, իսկապես, ստացված ձեւաչափ է եւ թույլ կտա հետագայում ավելի շատ երիտասարդների ներգրավել ծրագրում»:

«Ամառային դպրոց» ծրագիրն առաջին անգամ իրականացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում էր Շվեդիայի կառավարության կողմից: ԱԺ խոսնակը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին նախորդ տարի նախաձեռնությանն աջակցելու համար: Այս տարի արդեն Ազգային ժողովն «Ամառային դպրոց» ծրագիրն իրականացրել է իր միջոցներով՝ նախորդ տարվա փորձն ու օժանդակությունը հաշվի առնելով:
 
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախորդ տարվա շրջանավարտներին այս տարվա «Ամառային դպրոցի» կազմակերպչական աշխատանքներին որպես կամավոր մասնակցելու համար:

Ծրագրի նպատակն է Երեւանի եւ հանրապետության մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների իրականացման մեխանիզմներին, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն օրենսդրական գործընթացների վերաբերյալ:

Ծրագրին մասնակցել է ՀՀ դպրոցների ավագ դասարանների 61 աշակերտ: Մասնակիցները հավաստիացնում են` ծրագիրը հագեցած էր: Նրանց հնարավորություն է տրվել շփվելու բարձրաստիճան պաշտոնյաների հետ, տեղում ծանոթանալու պետական կառավարման առանձնահատկություններին, երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթություններին:

Երկշաբաթյա դասընթացների շրջանակում աշակերտները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, պատգամավորների, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՍԴ նախագահ Արման Դիլանյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, այցելել թանգարաններ, կինոթատրոն:

Դասընթացների շրջանակներում աշակերտները ծանոթացել են Հայաստանի խորհրդարանի, ինչպես նաեւ Ազգային ժողովի շենքի կառուցման պատմությանը: Քննարկումներ են ծավալվել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական, աշխարհիկ պետություն, պետական կառավարման ձեւեր, խորհրդարանական կառավարման համակարգի, իշխանությունների տարանջատման սկզբունքի, խորհրդարանական դիվանագիտության եւ այլ թեմաներով: Հարցուպատասխանի ձեւաչափով քննարկվել են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ-ի 120.000 հայերի ճակատագրին, խաղաղության պայմանագրին, կրթական համակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: 


01.09.2023
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ եւ ուսանողներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս: Այն, ինչ սովորեցնում են դպրոցում, ուսումնական հաստատություններում,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am