National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.09.2023
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների ռիսկերը կառավարելու համար
1 / 3

ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն` վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Ըստ այդմ՝ 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երեւանում, 8674 գործարք` մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երեւանում, 12.060՝ մարզերում, 2022 թվականին՝ 7334 գործարք Երեւանում, 15.765՝ մարզերում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին, հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն սահմանել:

Ըստ Արա Մկրտչյանի` իրավակարգավորումների անհրաժեշտությունն այն է, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նոտարները սահմանված կարգով լիազոր մարմնին իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաեւ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություններ` հետագայում դրանց մոնիտորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաեւ առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, արդյունքում` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ կդառնա:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, մատնանշելով որոշակի ռիսկեր, առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առավել ամբողջական վիճակագրություն` պարզելու համար նվիրատվությունների թվի ավելացման իրական պատճառները: Նա նաեւ հորդորել է Կենտրոնական բանկին` լիազոր մարմնին, հետեւել առեւտրային բանկերի վարքագծին, քանի որ, ըստ Գեւորգ Պապոյանի, որոշ բանկեր վարում են ոչ սպառողամետ քաղաքականություն` գործարքների համար պահանջելով միջնորդավճարներ: Արդյունքում շատերը գերադասում են գործարքները կատարել նվիրատվությունների միջոցով` խուսափելու համար բավականին բարձր միջնորդավճարներ մուծելուց, ինչը նպաստում է նվիրատվությունների թվի ավելացմանը:

Համաձայնելով հանձնաժողովի նախագահի տեսակետների հետ` Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով փորձ է արվում նվազեցնել բոլոր հնարավոր ռիսկերը:

Հանձնաժողովականները քննարկման արդյունքում դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am