National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.09.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շուկայական իրավահարաբերությունները կարգավորող նախագիծ է քննարկվել
1 / 4

«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծով կսահմանվեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի ստուգումները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները եւ ձեւերը, շուկայի վերահսկողության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, ինչպես նաեւ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց եւ տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները: Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծի զեկուցման համատեքստում:

«Նախագծով հստակեցվել են տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ձեւերը, որոնք են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրությունը եւ ստուգումը, ինչպես նաեւ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքերում, արտադրական կանեփի արտադրման, արտադրության, ներմուծման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման, քվոտավորման եւ օրինական շրջանառության ոլորտում վերահսկողության շրջանակում իրականացվող դիտարկումը»,- ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը:

Ըստ զեկուցողի՝ նախագծով սահմանվել են ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսչական մարմնի կողմից տրվող կարգադրագրերի տեսակները, դրանք են՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված չափման միջոցների իրացումը կամ շահագործումն արգելելու եւ արտադրանքի իրացումը կասեցնելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրերը: Հստակեցվել են նաեւ տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունները՝ վտանգավոր արտադրանք շուկա հանելու դեպքում, լիազոր մարմնի պարտականությունը՝ հայտնաբերված վտանգավոր ապրանքի դեպքում եւ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումն ու պահպանումը:

«Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել եւ առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, ինչպես նաեւ արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»,- ասել է Պետրոս Մարտիրոսյանը եւ հավելել, որ նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 14.1 ենթակետի պահանջներից, մասնավորապես, «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում Կառավարության հաստատմանը»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Պետրոս Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե նախագծից հետո ինչ է փոխվելու գերատեսչության եւ քաղաքացու կյանքում, ինչին են միտված փոփոխությունները, ինչին ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարն ասել է, որ Կառավարությունը որոշել է՝ ավելի լավ է մի օրենք լինի, որը կկարգավորի ամբողջ իրավահարաբերությունները, եւ ցանկացած տնտեսվարող, ով կուզի բիզնես սկսել կամ դադարեցնել այն, «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում կգտնի իր հարցերի բոլոր պատասխանները:

«Օրենքի մեջ ներմուծվել է «վտանգավոր արտադրանք» հասկացությունը: Մինչ այս այն գոյություն չուներ ու մեկնաբանությունների տիրույթում էր սահմանվում, թե որ ապրանքն է վտանգավոր: Երկրորդ նորությունը, որ նախագծի սահմանումից հետո տնտեսվարողները կարող են ճիշտ պատկերացնել, արտադրանքի կասեցումն է ու հետկանչի սահմանումը: Մինչ այս վտանգավոր ապրանքի հայտնաբերման պարագայում դրա հետկանչը խնդրանքի եղանակով էր լինում, երրորդ փոփոխությունը փորձանմուշի գնումն է, փորձաքննության ուղարկումը, դրա՝ վտանգավոր լինելու պարագայում հետկանչն ու ոչնչացումը»,- ասել է Պետրոս Մարտիրոսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը նկատել է, որ ԱԺ փորձագիտական վարչությունը նախագծի վերաբերյալ ծավալուն դիտարկումներ է արել, որոնց հիման վրա փոփոխություններ են արվել, բոլոր առաջարկներն ընդունվել են: Բաբկեն Թունյանը  նկատել է նաեւ, որ օրենքը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու կարգը սահմանված չէ, հնարավո՞ր է՝ դա արվի հարակից օրենքներում փոփոխություն կատարելով, ինչին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը հավանություն է տվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ ««Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից հանվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից, ուստի օրենքի նախագիծը չի քննարկվի հանձնաժողովի նիստում: 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am